22/10/2026

սոցիալական վճար

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև “Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից” վճարող է, թե՞ ոչ:

Zara.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

Gayane.

Աշխատում եմ բանկում, և բնականաբար աշխատավարձիցս պահվում է կենսաթոշակային ֆոնդի գումար: Հիմա պատրաստվում եմ ազատվել այդտեղից և անցնել մակ այլ տեղ աշխատանքի: Ասացեք խնդրեմ` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել և դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար: Չնայած գիտեմ, որ դա պետք է արվեր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը:

Hamest.

Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ,
ես ամբողջ 2014թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Ինձ հետաքրքիր է` արդյո՞ք կուտակայինից հրաժարվելու համար ես պետք է ներակայացնեմ դիմում իմ գործատուին մինչև դեկտեմբերի 25-ը, թե՞ դիմումը ներկայացվում է աշխատանքի վերադառնալու ժամանակ: Իմ գործատուն ասում է, որ հաշվետվությունն ուղարկված է, և ես համարվում եմ դիմում ներկայացրած, և հետևաբար խնդիր չի առաջանա: Բայց ամեն դեպքում ուզում եմ պարզել այդ հանգամանքը, քանի որ ես փաստացի ոչ մի դիմում չեմ ներկայացրել և հետևաբար չեմ ստորագրել:

Harut.

Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի… հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:

Արմենուհի.

Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում.

1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել

2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում

3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:

ANNA.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:

Ելիզ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է.

Հիմնական աշխատավարձը` 125000 է, մաքուր աշխատավարձը` 111500, սոց. ապահովության վճարը` 24000: Բայց 125000-24000 հավասար չէ 111500-ի:

Հնարավո՞ր է` հիմնական աշխատավարձի չափից հանած սոց. ապահովության վճարը հավասար չլինի մաքուր աշխատավարձի չափին:

Կանխավ շնորհակալոււթյուն:

Լիլիթ Մելքոնյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է.
ես հաշվարկել եմ հղիության նպաստ 2012-2013թթ. համար` միջին ամսական հաշվարկի մեջ ներառելով նաև 2012թ. գործատուի սոց. վճարները: Սակայն հաշվետվության մեջ, որտեղ որ գրվում է վերջին 12 ամսվա ընդհանուր աշխատավարձի հանրագումարը, գործատուի սոց. վճարները չեմ ներառել, արդյո՞ք այդպես ճիշտ է, թե՞ ոչ: Որտե՞ղ կարող եմ գտնել հենց 12 ամիսների հանրագումարին վերաբերվող մասը, որ իմանամ` այդտեղ գործատուի սոցը ներառեմ, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ. արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարը, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Agapi.

Բարև Ձեզ:

Ես ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գրանցված եմ այլ ձեռնարկությունում, և սկզբնական շրջանում աշխատող չեմ ունենալու: Ես պե՞տք է սոց. վճար վճարեմ, թե՞ ոչ: Կամ ե՞ս միայն գրանցված լինեմ:

Գագիկ Կուրղինյան.

Խնդրում եմ հայտնել, թե ինչ կարգով է հաշվարկվելու Ա/Ձ-ի համար 2012թ.-ի տարեկան պարտադիր սոցիալական վճարը, թե՞ 2013թ. հունվարից հետո գործում են միայն եկամտային հարկի վերաբերյալ դրույթները:

Աշոտ.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:

helen.

Բարև հարգելիներս, խնդրում եմ արագ արձագանքել.
Ա/Ձ -ի սոցապի տարեկան հաշվետվության մեջ գրված է սոցի նվազագույն գումար, որը չպետք է պակաս լինի 60.000 դրամից, սակայն եթե Ա/Ձ-ն աշխատել է 3 ամիս, այնուհետ դադարեցրել է գործունեությունը, ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարգրի 27-րդ տողը, և այն հանձնում եմ թղթային տարբերակով, չէ՞: Եվ ևս մի հարց` անհատական հաշվետվության դեպքում մյուս ամիսները, որ չի աշխատել, ինչպե՞ս եմ լրացնում մյուս աշխատողների համար:

Razmik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.:

Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով

Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի:

Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մարդը նույն կազմակերպությունում աշխատել է 1 դրույք այլ հաստիքով և կես դրույք այլ հաստիքով, օրենքով դրա իրավունքը նա ունի, բայց եկամտահարկի և սոցապի հաշվետվություններում նույն մարդը պե՞տք է համարվի 2 աշխատող, թե՞ ոչ, որովհետև նրա համար հաշվարկվել է 2 տարբեր աշխատավարձ:

Եվ մեկ ուրիշ հարց` մարդը օրինակ իր մեկ անգամյա ծառայության դիմաց ստացել է հոնորար և այդ հոնորարից հաշվարկվել ու պահվել է եկամտահարկ, նրա համար գործատուի սոցապ չի հաշվարկվել ու վճարվել, դա ճի՞շտ է և պե՞տք է արդյոք ոսցապի հաշվետվության մեջ դա երևա, եկամտահարկի հաշվետվության մեջ կարծում եմ պետք է երևա, խոսքս անցած տարվա մասին է:
Շնորհակալություն:

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` կապված վերջին փոփոխությունների հետ կարո՞ղ է տեղյակ լինեք` փոխվե՞լ են հաշվետվությունների բլանկները:

Հարց երկրորդ` ՍՊԸ-ն անորոշ ժամկետով գործունեության դադարեցում է տալիս, տնօրենը, որը նաև հանդիսանում է հիմնադիր, արդյո՞ք վարձատրվում է, և արդյո՞ք եկամտահարկ և սոց. վճար վճարվում է նրա համար: Կարո՞ղ եմ տնօրենին ևս ազատել աշխատանքից:

Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար: