28/10/2026

սոցիալական քարտ

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։

Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր

Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։

Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։

Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։

Լուսինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` ինչպե՞ս գրանցեմ օտարերկրացի աշխատողին, որը չունի կացության քարտ, բայց Հայաստանում ստացել է սոց. քարտ։ Արդյո՞ք բավարար է օտարերկրյա անձնագրով և սոց․քարտով գրանցել tax համակարգում։

Մանե.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ և կադրային ոլորտի մասնագետներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. եթե թեկնածուն աշխատանքի ընդունվելու համար ներկայացնում է միայն կենսաչափական անձնագիր, որտեղ հաշվառման հասցե չկա նշված, իսկ աշխատանքի ընդունվելու համար դա պարտադիր է, ապա ինչպե՞ս ընդունել աշխատանքի: Թեկնածուն 20 տարի գտնվել է արտերկրում, հիմա բնակվում է ՀՀ շրջաններից մեկում` վարձակալությամբ, և սեփականատերը չի ցանկանում նույնիսկ ժամանակավոր իրեն գրանցել տվյալ բնակելի տանը կամ բնակարանում, իսկ անձնագրային բաժինը ժամանակավոր գրանցման փաստն է պահանջում, որպեսզի նրան տրամադրի նույնականացման քարտ կամ ՀԾՀ, ուստի տվյալ պարագայում ի՞նչ հիմքով նրան ընդունել աշխատանքի, որքանո՞վ է իրավաչափ առանց հաշվառման հասցեի աշխատանքային պայմանագիր կնքել:
Կանխավ շնորհակալություն:

Արփի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Գրասենակային աշխատանքի եմ ուզում ընդունել օտարերկրյա քաղաքացու (Վրաստան), եթե քաղաքացին ունենա կացության և սոց․ քարտ, ապա աշխատանքի թույլտվությունը պարտադի՞ր պահանջ է։ Ճի՞շտ եմ հասկանում՝ քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, այլ ոչ թե անձամբ ինքը։

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ուզում եմ ընդունել աշխատանքի Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագիր ունեցող անձի։ Գրանցում չունի՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Կացության քարտ չունի, ունի ՀՀ սոցիալական քարտ։ Ես կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ պետք է կնքվի քաղիրավական պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն:

Աշոտ․

Բարև ձեզ։ Ես ՌԴ քաղաքացի եմ։ Աշխատանքի վայրում ինձ գրանցելու համար կացության թուղթ և սոց. քարտ են ուզում։ Բայց ըստ այս օրենքի՝ ՀՕ 156-րդ հոդված՝
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Այսինքն՝ այդ փաստաթղթերը պարտադիր չե՞ն։

Անուշ.

Օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար (ՌԴ քաղաքացի, ով աշխատելու է հեռահար), խնդրում եմ, ինձ հուշեք՝ աշխատանքի ընդունման հայտն ինչպես լրացնել, ավելի կոնկրետ՝ սոց. քարտի համարի դաշտում ի՞նչ գրել:

Ալենուշ.

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:

Gohar.

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը:
Կանխավ շնորհակալություն:

Մարտին.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ առանձնահատկություններ կան ոչ ռեզիդենտին աշխատանքի ընդունելու դեպքում: Նա ունի սոց. քարտ, սակայն չունի ՀՀ անձնագիր: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ: Եվ ինչպե՞ս է հարկվում ոչ ռեզիդենտի ստացած աշխատավարձը:

***NARA.

Բարև Ձեզ,
Կազմակերպությունը ունի Վրաստանի քաղաքացիություն ունեցող աշխատող: Այդ աշխատողի համար սոցապ հայտ չի ներկայացվել սակայն Մասիվի թաղապետարանի սոցի բաժնից ինձ ասացին որ պարտադիր է: Սակայն այդ անձը չունի սոցիալական քարտ և ՀՀ քաղաքացիություն: Ես ուղղակի որպես հարկ նրա համար հաշվում եմ միայն եկամտահարկ աշխատավարձից:

Հարկավոր է արդյոք հայտի ներկայացումը:
Եթե հնարավոր է հղում տալ համապատասխան իրավական ակտին:
Շնորհակալություն հարգելի հաշվապահներ: