22/10/2026

սուրճ

Վերա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ մետաղադրամով շահագործվող սուրճի սարքավորման համար ամեն ամիս վճարում ենք պետական տուրք, հայտարարությունն էլ տալիս ենք։ Տարեկան այլ հաշվետվություն կա՞ ԱՁ համար։

Լիանա․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ծավալում է արտադրական գործունեություն և ունի տեղադրած սուրճի ապարատ, հարց՝ շրջանառության հարկի դաշտում պե՞տք է ներառվի սուրճի ապարատի եկամուտը։ Եվ եկամուտներ ըստ գործունեության պե՞տք է դասակարգել 2 գործունեության։

Ուղղակի 23 տողում նշվում է սուրճի ապարատի շրջանառության գումարը և եկամուտներ ըստ գործունեության պե՞տք է դասակարգել 2 գործունեության։

Անի․

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․հարկով և տեղադրել է մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող ենք շարունակել աշխատել շրջ․ հարկով և եթե այո, ապա բացի 285 ձևից արդյո՞ք այլ հաշվետվության մեջ պետք է ցույց տալ դա։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:

Բացօդյա սուրճի ապարատների համար ինչպես տեղեկացվել ենք պետք է վճարենք ամսական կտրվածքով 2 000 դրամ պետ․ տուրք 900005001632 Մետաղադրամով և /կամ/ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար: Ինչպե՞ս կարող ենք վճարումը մենք կատարել, որպեսզի հաշվապահական առանձին կազմակեպրությանը ծառայության մատուցման դիմաց վճարումներ չտրամադրենք, և եթե հնարավոր է՝ մանրամասնեք, թե ինչպիսի տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնենք:

Արթուր․

ԱՁ-ն գրանցված է մարզում, ցանկանում է տեղում պատրաստել սուրճ և պատուհանիկի միջոցով վաճառել տեղում։ Խնդրում եմ կասե՞ք հարկման դաշտը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի նման գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես։

Անահիտ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոմեքենաների սպասարկումով և բացի այդ ցանկանում է սուրճի սարք տեղադրել մետաղադրամով:

1. Կասե՞ք խնդրում եմ՝ պետ տուրքը ինչքա՞ն է կազմում

2. Ի՞նչ հաշվետվություն կա լրացուցիչ

3. ՀԴՄ պե՞տք է ունենա, թե ոչ

Եվ եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել։

Շնորհակալ եմ նախապես:

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ԱՁ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, զբաղվում է բաժակով սուրճի արտադրությամբ և վաճառքով, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ի՞նչ պարտադիր հարկեր պետք է վճարի: Նաև կխնդրեի պարզաբանել՝ ԱՁ-ն կարող է տնօրեն չունենալ։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Արթուր․

Հարգելի խումբ, ԱՁ-ն զբաղվում է սառը սուրճ թեյի արտադրությամբ, ստանում է հաշվով պլաստիկե բաժակներ, որը բնականաբար օգտագործում է իր արտադրության մեջ, հիմա հարցը՝ արդյո՞ք տվյալ ԱՁ ն պետք է վճարի բնապահպանական հարկ։

Մարիամ․

Ոչ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 47.25.2, ԱՁ-ն զբաղվելու է ֆրեշի և սուրճի պատրաստմամբ։
Հարց 1. Արդյո՞ք պետ տուրք պետք է դրա համար թե ոչ։
Հարց 2. Հանրային սնունդ համարվու՞մ է, թե՞ ոչ։
Հարց 3. ՀԴՄ անվանացուցակով պե՞տք է աշխատի, թե՞ ոչ։ Ու չափաբաժինները պետք է նշվի՞։ Կանխավ շնորհակալություն։