Սուրճի սարքավորման շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

սուրճի ապարատի համար պետտուրք պետք է վճարեք, դա շրջհարկի մաս չէ, առանձին ապարատի հասցեի նշումով պետք է հայտարարություն ներկայացնեք,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, հայտարարությունը թաքսերվիզո՞վ, և ո՞ր համարն է: Եթե չենք ներկայացրել դա խնդի՞ր է։
Շնորհակալ եմ շատ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

այո հայտարարությունը թաքսերվիզով՞
Սկսած 01.09.2024 գործարկվել է նոր հաշվետվական ձև՝
285. Հայտարարություն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ – ib
պետք է այս ձևը ակտիվացնեք

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ Տիգրան ջան..

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

ib-ին ինչպե՞ս են ակտիվացնում Տիգրան ջան։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

լիազորի կոդով մտեք թաքսերվիզ և ակտիվացրեք

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան լիազորով ակտիվացրել եմ 285 ձևը, ուղղակի ակտիվ չի,որ տվյալները լրացնեմ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

սկզբում ապարատի տեղը գրանցեք ,հետո 285-ը

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան ապարատը համայնքապետարանով թույլտվություն ունի, ուզում եմ հասկանալ որտե՞ղ եմ գրանցելու․․․գրանցման ձևն եմ հարցնում։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

թաքսերվիզով

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հաշվետվություններ բաժնի՞ց։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե
Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ

Անահիտ
Անահիտ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, իսկ թույլտվություն պետք է թաղապետարանից կամ այլ պետական մարմնից?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

թաղապետարանից կամ համայնքապետարանից ,
1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվումհանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ
վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:

Շուշանիկ
Շուշանիկ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև ձեզ, եթե մինչև հիմա չեմ ներկայացրել սուրճի ապարատի հայտարարությունը , խնդիր կարող է առաջանալ

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Շուշանիկ

կառաջանա, գոնե հիմա տվեք

Անահիտ
Անահիտ
1 տարի առաջ

ներեցեք խնդրում եմ ճիշտ եմ հասկանում ,սկզբում պետք է համայնքապետարանից թույլտվություն վերցնենք,այնուհետև տաքսսերվիսով գրանցենք ապարատը,իսկ եթե ապարատը պատկանում է պարզապես ֆիզիկական անձի պետք է՝ ԱՁ բացենք և ինչքան է կազմում պետ տուրքը