Վահագն․
Բարև Ձեզ։ Դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելու դեպքում տուգանքը ե՞րբ է նախատեսված ու ի՞նչ ստուգման ժամանակ է նախատեսված: Շնորհակալ եմ:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Վահագն․
Բարև Ձեզ։ Դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելու դեպքում տուգանքը ե՞րբ է նախատեսված ու ի՞նչ ստուգման ժամանակ է նախատեսված: Շնորհակալ եմ:
Համլետ Թանգամյան․
Բարև ձեզ, եթե ԱՁ-ն պայմանագրով մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ ընդամենը մեկ կազմակերպությանը՝ ամսական 2.5-3 միլլիոն դրամի շրջանակներում (այսինքն 115 միլիոնի շեմը չի հատում), արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ ՊԵԿ-ի համար որոշակի հավելյալ ստուգումներ կամ դիտարկումներ սկսելու համար:
Նանե․
Կազմակերպության լուծարման ժամանակ ՊԵԿ-ն ի՞նչ ստուգում է իրականացնում։ Ո՞վ տեղեկություն ունի ստուգման ընթացքից։
Կիմա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ խնդրել օգնել հասկանալ․ ՀԿ գործունեության դադարեցման դեպքում հարկային ստուգում պարտադիր կերպով իրականացնելու՞ են, թե՞ պարտադիր պայման չէ և կարող է առանց դրա էլ փակվել։ Եթե իրականացվում է, ի՞նչ խորությամբ ստուգման մասին է խոսք, ի՞նչ է իրենից ենթադրում։
Մադլենա․
Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է վարվեմ: Աշխատանքի տեսչության հանձնարարագրի հիման վրա քիչ վճարված արձակուրդայինի գումար եմ վճարել, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից։ Ինչպե՞ս պետք է ձևակերպում տամ, և հարկեր առաջանու՞մ են, թե՞ ոչ:
Սեդա Հախվերդյան․
Բարև Ձեզ։
Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:
Ալվարդ․
Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ հարկային տեսուչին ապացուցել, որ միայն ստուգման պահին չգրանցված աշխատող հայտնաբերելու դեպքում կարող է խախտում արձանագրել։
Հրանտ.
Համալիր ստուգման ժամանակ նախորդող քանի՞ տարվա համար է հարկային պարտավորություն հաշվառվում:

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…
Մարինե.
Բարև Ձեզ։ Աշխատանքի տեսչությունից վաղը ստուգում ունենք, մենք արձակուրդայինների հետ խնդիր ունենք, վարչական տուգանքի չափը կասե՞ք։
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:
Սյուզի.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե աշխատող ընդունելիս թղթային պայմանագիր չլինի, հարկայինի ստուգման ժամանակ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:
Արտակ.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք աուդիտ իրականացնելու համար (աուդիտորական կազմակերպությունում, որպես աուդիտոր աշխատելու) անհրաժեշտ է աուդիտորական որակավորում (ՀՀԱԱ կողմից կամ այլ սերտիֆիկատ)։ Նախապես շնորհակալություն
Խնդրում եմ պատասխանեք՝ մանրածախ առևտրի դեպքում, ԱՁ-ին, որը շրջհարկ վճարող է, ինչպե՞ս է հարկայինը ստուգում ապրանքային մնացորդը:
Անի
Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…
Անյուտկա.
Խանութը աշխատում է 50/50՝ միրգ և սննդամթերք, բայց դասակարգիչը ցույց ենք տվել միայն G47110։ Ծանուցում է եկել, որ տեսուչի ստուգմամբ մեր գործունեությունը գերակշռությամբ G47210 է։ Հարցս. արդյոք արժի՞ ճշտում տալ, և նշեմ, որ ֆակտուրաները շատ է ստանում մթերքի:
Արա․
Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։
Հանձնարարականով ստուգման համար կարևոր է, թե՞ քանի տարի է աշխատում տվյալ կազմակերպությունը: Ի նակտի ունեմ, եթե 1 տարի է գործունեությունը` կարող են հանձնարարական բացել, թե՞ ժամկետը կապ չունի:
Խնդրում եմ օգնեք` շտապ է։ Եթե շրջանառության հարկով եմ աշխատում, ձեռքբերումներս շատ են, իրացման շրջանառությունը՝ քիչ, ստուգման արդյունքում մնացորդային ապրանքս մոտ 20 մլն քիչ եղավ, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Այսինքն՝ ստացվում է 20 մլն ՀԴՄ չեմ տպել։

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…
Արման․
Հարգելի գործընկերներ, ստուգումների ցանկը ե՞րբ են հրապարակելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեղմ մոտեցումներ, ցուցակից կրճատումներ կլինե՞ն՝ կապված կորոնավիրուսի և արտակարգ իրավիճակի հետ։
Հասմիկ․
Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Նման խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՁ-ն դեռ 2019թ.-ին ՀԴՄ հայտ է տվել՝ ընտրելով տարաժամկետ վճարումը, վճարել է 10 000 դրամ, ՊԵԿ-ը հաստատել է հայտը, բայց ՀԴՄ այդպես էլ չենք ստացել, ՀԴՄ ստուգման են եկել, այժմ ցանկանում են տուգանել։ Ինչպե՞ս կարող ենք բողոքարկել, որևէ բողոքարկման օրինակ կարո՞ղ եք ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ arminnayan շնիկ gmail.com։ Նախապես շնորհակալություն։
Սուսաննա․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գիրքը գրելիս ջնջում արեցի, որի արդյունքում ջնջված մասը վնասվեց։ Ի՞նչ անեմ ստուգումների ժամանակ չտուգանվելու համար:
Նանե.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Աշոտ.
Կոլեգաներ ջան, որևէ մեկի մոտ վիճակագրական ծառայությունից ստուգում իրականացվե՞լ է: Ե՞րբ և ինչպե՞ս է ստուգվում վիճակագրական ծառայությանը մեր կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը: