Tag: վաճառքի գին

Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը

Տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։
Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna.

Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։

Ապրանքի գնի սահմանում

Զառա.

Ինչպե՞ս ապրանքը թանկացնել 14 տոկոսով և իջեցնել 14 տոկոսով:

Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:

Որտե՞ղ են գրանցվում ապրանքների գները

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, քանի որ վերջին 4-5 տարիների ընթացքում ես առևտրի ոլորտի հետ չեմ առընչվել, խնդրում եմ օգնել մի հարցում: Նախկինում առևտրի կետում առկա ապրանքների վաճառքի գները ֆիքսվում էին հասույթի գրանցման գրքում, հիմա ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը, որտե՞ղ և ինչպե՞ս են գրանցվում առկա ապրանքի վաճառքի գները: Կանխավ շնորհակալություն:

Ներմուծված ապրանքների գնագոյացում

astxik.

Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Վաճառքի գնի սահմանում

Սամվել.

Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480 դրամ, բայց վաճառել եմ 520 դրամ, ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ-որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55 դրամ, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:

Գների իջեցում կամ բարձրացում

Անի.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես է կատարվում ապրանքների գների իջեցումը կամ բարձրացումը: Հրաման տալ արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում: Նախապես շնորհակալ եմ:

Ապրանքի վաճառքի վերաբերյալ

Դիանա.

Հնարավո՞ր է արդյոք միևնույն ապրանքը միևնույն ժամանակահատվածում տարբեր կազմակերպություններին վաճառել տարբեր գներով:

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ: