27/10/2026

վարսավիրական

Հովհաննես.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Ես վարսավիր եմ, միայն վարսավիրական ծառայություն եմ իրականացնում՝ տղամարդկանց վարսավիր:
Ա/Ձ-ն իմ անունով է, առևտրով չեմ զբաղվում՝ ապրանքներ չեմ վաճառում:
2020թ.-ի աշխատել եմ որպես միկրոձեռնարկատեր, առաց հարկ վճարելու:

Խնդրում եմ ասեք՝
1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել:
2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու:
Շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ: Լավ աշխատանք բոլորիդ:

Ալիսա.

Բարև Ձեզ:
Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու:
Շնորհակալություն շատ:

Մայա.

Բարև Ձեզ:
Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:

Գայանե.

Բարև Ձեզ։ Վարսավիրական ծառայությունների համար ի՞նչ պետական վճարներ է իրականացնում Ա/Ձ հանդիսացող անհատը։

Lusi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չէիք նշի՞ S96.02.0 /վարսավիրական գործունեության/ դասակարգիչը ինչո՞վ է փոխարինվել: Անցած տարվա հաշվետվության ուղղում պետք է արվի, թույլ չի տալիս համակարգը:

Եվա.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե ԱՁ-ն գործունեություն է ծավալում որպես խանութ և որպես վարսավիրանոց, ի՞նչ դասակարգիչ պետք է լինի:

Եվա․

Բարև ձեզ։ Ասեք, խնդրում եմ, եթե ցանկանում եմ ԱՁ-ն բացել երկհարկանի շենքում, սակայն շենքի մուտքերը տարբեր են՝ առաջին հարկում վարսավիրանոց, երկրորդում՝ խանութ, ի՞նչ պետք է անեմ։ Կարո՞ղ եմ աշխատացնել՝ բացելով մեկ ԱՁ:

Լուսինե․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։

Անի.

Ցանկանում եմ վարսահարդարման ծառայություններ մատուցել իմ տանը, նաև գնալ հաճախորդների տներ։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Շա՜տ շնորհակալություն:

Վերգինե․

Բարև ձեզ։
ԱՁ բացել եմ հունվարի 13 և դադարեցրել փետրվարի 20 սույն թվականի։ Ունե՞մ հարկային վճարումներ, թե՞ ոչ։ Բացվել է գեղեցկության սրահ, սակայն չի գործել։ Աշխատել է մի քանի օր։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ վճարում պիտի անեմ։

Լիանա․

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։

Արամ.

Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Նախկինում աշխատել եմ արտոնագրային հարկով, խնդրում եմ ձեզ, մանրամասն ասեք, թե վարսավիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ: Նշեմ, որ ունեմ գրանցված 3 աշխատող: Շրջանառությունն էլ չի գերազանցում տարեկան 1 000 000 դրամը:

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․
Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:

Գարիկ.

Միկրոբիզնեսը հունվարի 1-ից ազատվում է հարկերից: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2020թ հոունվարի 1-ից:

Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ Ա/Ձ, ունեմ գեղեցկության սրահ, գործունեությունս սկսել եմ 10.10.2018թ.-ին։ Հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և մնացած ամբողջ մուծումները), մի կերպ վճարելով ամսական հարկային պարտավորությունները՝ 10.10.2019թ.-ին դադարեցրեցի Ա/Ձ գործունեությունը և փակեցի սրահը: Խնդրում եմ, պարզաբանեք օրենքի հետ կապված որոշ մանրամասներ, օրինակ՝ հարկերից ազատումը կոնկրետ ի՞նչ է ներկայացնում իրենից։ Սրահը, աշխատելով մոտավորապես մեկ տարի, միջինը կունենա 1 450 000 – 1 950 000 ՀՀ դրամ շրջանառություն։

Արևիկ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպես ԱՁ-ն 2-րդ ծառայությունը գրանցի հարկայինում։ Հիմա գրանցված է վարսավիրություն, ուզում ենք ավելացնել համակարգչային ծառայություններ։ Քայլերի հաջորդականությունը կասե՞ք:

Շնորհակալություն։

Լուսինե.

Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Nune.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը:

Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Նաիրա.

Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Հովո.

Հարգելիներս, խնդրում եմ, մի հարցով օգնեք. սկսնակ վարսավիր եմ և ուզում եմ աշխատել օրենքի սահմաներում, սակայն ամենամատչելի հարկերով: Խնդրում եմ, օգնեք՝ ինչի՞ց սկսեմ, և ո՞րը կլինի ամենահարմար հարկի տեսակը, աշխատելու եմ մենակ, աշխատողներ չեմ ունենալու: Նախապես շնորհակալություն: