28/10/2026

տուրիստական

Արմինե․

Ցանկանում եմ հարկային դաշտում գրանցվել զբոսաշրջիկներին ներգնա տուր փաթեթներ վաճառելու համար:

Այս ոլորտի համար կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության 0% հարկային ռեժիմից օգտվել, թե՞ շրջանառության հարկով պետք է աշխատեմ:

Նշեմ, որ տարեկան շրջանառությունը հաստատ 24 մլն-ը չի գերազանցի:

Զաքարյան․

Բարև Ձեզ։ Նախապես շնորհակալություն պատասխանի համար։ Եթե տուրիստական ոլորտում եմ աշխատելու, ԱՁ բացելուց շրջհա՞րկ պետք է ընտրեմ, և 1 ԱՁ-ի տակ հնարավո՞ր է գրանցել 2 ընկերություն՝ 1 տուրիստական, 2-րդը վաճառք։

Անահիտ․

Բարև Ձեզ։
Բացել եմ ՍՊԸ, իրականացնում եմ տուրիստական գործունեություն, տուր օպերատորներից փաթեթներ եմ գնում և վաճառում հաճախորդներին, այս պարագայում ինչպե՞ս եմ միջնորդավճարը ներկայացնում, որ միայն դա շրջհարկի տակ ընկնի, այլ ոչ թե ամբողջ գումարը, որ փոխանցվում է ՍՊԸ հաշվին: Շնորհակալություն:

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ ուղղություն տալ․ բացել եմ ԱՁ՝ զբոսաշրջության տուր-օպերատորի ծառայություններ մատուցելու համար։ Օրենքը կարդացի, և պարզվեց, որ ծանուցման ենթակա գործունեություն է։ Կասե՞ք իմ հետագա քայլերը, այդ ծանուցումը ինչպե՞ս պետք է իրականացվի, և արդյո՞ք այն պարտադիր է բոլոր տուրիստականների համար, թե կախված է շրջանառությունից կամ հարկատեսակից։ Նշեմ, որ գրանցված աշխատող չեմ ունենալու և աշխատելու եմ շրջանառության հարկով։

Սոնա․

Ես զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ հետևյալ երեք տարբերակով՝

1. Ֆիզիկական անձանց համար ձեռք եմ բերում ավիատոմսեր՝ օնլայն գնելով ավիատոմսը,

2․ Ֆիզիկական անձանց տրամադրում եմ տուր փաթեթ (ներառում է ավիատոմս, հյուրանոց) , օնլայն գնում եմ ավիատոմսն ու հյուրանոցը,

3․ Իրանից ժամանած քաղաքացիների համար հյուրանոց եմ ամրագրում, օրինակ 60․000 ՀՀ դրամնով, իսկ ՀՀ-ում գտնվող հյուրանոցը ինձ տրամադրում է 50․000 հաշիվ։ Մինչ այսօր ես աշխատել եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, և իմ հասույթը եղել է այդ միջնորդական գումարը։ Ցանկանում եմ իմանալ՝ այսուհետ ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու։

Արման․

ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով և զբաղվում է տուրիստական գործունեությամբ, այս պահի դրությամբ ունի 18 մլն-ի շրջանառություն, որից մոտավոր 8 մլն գոյացել է ավիատոմսերի վաճառքից։ Այդ 8 մլն-ից մոտավորապես 5% է կազմակերպության շահույթը, մնացածը փոխանցվել է ավիաընկերություններին։ Այդ դեպքում միկրոյի 24 մլն-ի հաշվարկի մեջ նկատի ենք ունենում ընդհանուր 8 մլնը, թե՞ մաքուր շահույթը։

Արթուր․

Հարգելի գործընկերներ, եթե խմբում կան տուրիստական կազմակերպության հաշվապահներ` խնդրում եմ արձագանքեք: Ոլորտն ինձ համար անծանոթ է, ես արտադրության հաշվապահ եմ, ունեմ որոշ հարցեր:

Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ը զբաղվում է տուրիստական փաթեթների վաճառքով: 2 դեպք դիտարկենք․

1. Վաճառում է այլ կազմակերպություներից գնված փաթեթ: Համաձայն կողմերի միջև կնքված միջնորդավճարի պայմանագրի իր հարկվող շրջանառությունը միջնորդավճարն է, որի համար դուրս է գրվում հաշվարկային փ.թ e-Invoicing ծրագրով: Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով նույնպե՞ս դուրս է գրվում հ/ֆ

2. Եթե փաթեթը հենց ինքն է կազմում ` անմիջապես արտասահմանյան հյուրանոցների հետ պայմանագիր կնքելով Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով դու՞րս է գրվում հ/ֆ Բ) Հարկվող շրջանառությունը այս դեպքում ինչպե՞ս հաշվել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրել։

Վիգեն․

Բարև Ձեզ, ուզում եմ սոցփաթեթների, ներգնա տուրերի կազմակերպմաբ զբաղվեմ: Որ խնդրեմ կասե՞ք՝ ինչպե՞ս է կարգը համագործակցության՝ հյուրանոցներ հաճախորդներ ուղարկելու հետ կապված։

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս վերաբերվում է տուրիստական միջնորդ կազմակերպություններին, ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ամրագում է արտասահմանյան հյուրանոցային և այլ տեսակի տուրիստական ծառայություններ և դա վաճառում մի այլ ոչ ռեզիդենտ կազմակերպության, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հնարավոր է շրջանառության հարկով աշխատել և հարկվել միջնորդավճարից: Պատրաստ եմ նաև վճարովի խորհրդակցություն անցնել:

Էլինա․

Բարև Ձեզ։
Ունեմ ԱՁ՝ տուրիստական գործակալություն։ Ես տուրօպերատորից փաթեթը վերցնում եմ ու վերավաճառում եմ հաճախորդին` արժեքի վրա ավելացնելով իմ միջնորդավճարը։ Հաճախորդը վճարում է ինձ, ես այդ գումարից հաշվանցում եմ ինձ հասանելիք մասը ու օպերատորին փոխանցում փաթեթի արժեքը (նետտո)։ Կասե՞ք խնդրում եմ՝ ես փաստաթղթային ի՞նչ պետք է անեմ (ինվոյս), ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրեմ։ Միկրո եմ։ Բայց եթե հաշիվ գրեմ հաճախորդին, ընդամենը մի 2 ամսում միկրոյից կթռնեմ ու գրեթե իմ միջնորդավճարի չափով պետք է հարկ վճարեմ։ Նախապես շնորհակալություն։

Մերի.

Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:

Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:

Նախապես շնորհակալություն:

Նունե.

Բարև ձեզ:

Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։

Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։

Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։

Շնորհակալ եմ կանխավ։

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:

Շնորհակալություն:

Քրիստինե Կիրակոսյան.

Բարև ձեզ:

Մենք պատրաստվում ենք կազմակերպություն բացել և որոշակի հարցեր ունենք: Մասնավորապես՝ արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա ունենալ տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար:

Մար.

Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:

Նելլի.

Բարև ձեզ: Ա/Ձ-ով տուրիստական գործակալություն բացելուց հետո, կխնդրերի ասել սպասվելիք հարկերի մասին, կամ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ տուրիստական գործակալության հարկերի մասին:

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:

Հաշվապահ.

Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:

Ռոզա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:

Մհեր.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում: