Զբոսաշրջության գործունեություն

Գալինա․

Բարի լույս, խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր պետք է վճարի որպես ՍՊԸ գործող տուրիստական ​​գործակալությունը: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Շրջհարկի դեպքում 5 տոկոս։

Tigran

Շրջհարկը 5 տոկոս, ինչպես նաև աշխատողների աշխատողների աշխատավարձը անկանխիկ ու դրանցից պահվող վճարումները, ։

Արմեն

Բարև Ձեզ: Քանի որ ՀՕ-ի 267 հոդվածի 5-րդ մասով (ովքեր չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրական սուբյեկտներ) և 254 հոդվածի 3-րդ մասով (ովքեր չեն կարող հանդիսանալ շրջանառության հարկ վճարողներ) չկան սահմանափակումներ, ուստի ընկերությունը կարող է աշխատել և ընդհանուր հարկման դաշտում, և համարվել շրջանառության հարկ վճարող, և գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե իհարկե բավարարում է համապատասխան դաշտում աշխատելու համար մյուս պահանջներին:
Ընդհանուր հարկման դաշտում պետք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ ( օտարերկրյա զբոսաշրջիկների և ուղևորափոխադրման գումարի մասով կա առանձնահատկություն),
շրջանառության հարկի դեպքում որպես այլ եկամուտներ 5 տոկոս,
միկրոձեռնարկատիրության դեպքում ՍՊԸ-ի համար հարկեր չկան:
Նշված բոլոր դեպքերում աշխատողներին վճարված գումարներից եկամտային հարկը վճարվում է ընդհանուր սահմանված կարգով:
Ուշադիր եղեք, որ սեպտեմբերի մեկից նշված գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն և պետք է վճարի պետական տուրք:
Էլեկտրոնային հասցե ուղարկեք, փոփոխությունները կուղարկեմ:

ԱՆՆԱ

Բարև Ձեզ,որ շատ խնդրեմ ինձ կուղարկեք փոփխությունները։
hakanna88@mail.ru

Եվա

Շրջ հարկի դաշտում աշխատելու դեպքում 5%։