22/10/2026

փոխառություն

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:

Կարինա.

Բարև ձեզ: Կազմակերպության բանկային հաշվեհամարները և դրամարկղային գիրքը արգելանքի տակ են։
Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել՝ տնօրենին (ով նաև հիմնադիր է) տրված փոխառությունից փոխմարում անելով։

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կասե՞ք՝ փոխառության և վարկի մուտքը դրամարկղ ինչպե՞ս ձևակերպել համաձայն հաշվային պլանի:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. եթե ՍՊԸ֊ն եկամուտներ չունի, աշխատավարձ ո՞նց է վճարելու, փոխառություն վերցնի՞: Հիմնադիրն ու տնօրենը նույնն են, տնօրենին աշխատավարձ տալը ճի՞շտ է:

Լիա․

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:

Սոնա․

Հարգելիներս, ասացեք խնդրեմ՝ փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ: Նախապես շնորհակալություն:

Արմեն.

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

Անահիտ.

Բարև ձեզ: Հիմնադրամի հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին, կարո՞ղ եք հուշել՝ փոխառության պայմանագրում որպես փոխատու ինչի հիման վրա է գործում հիմնադրամի հիմնադիրը։

Շնորհակալություն։

Գևորգ.

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից:

Ս.Ա..

Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով

Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:

Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:

Զարուհի.

Բարև ձեզ: Կարո՞ղ է տնօրենը կամ հիմնադիրը իր ՍՊԸ-ին առհաշիվ գումար տրամադրել` հոգալու ընթացիկ ծախսերը, վճարելու աշխատավարձները, քանի որ ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա արգելանք է դրված:

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կողմնորոշվելու հետևյալ հարցում.
ՊՈԱԿ-ը փոխառության պայմանագրով ձեռք է բերել վառելիք 5 ամսվա ընթացքում նույնքան վառելիք վերադաձնելու պայմանով: ՊՈԱԿ-ը համարվում է ԱԱՀ վճարող:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի “Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք”:

Համաձայն Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի “ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով”:

Խնդրում եմ պատասխանել` գործարքը ԱԱՀ-ով հարկման ենթակա է, թե՞ ոչ, և հարկային հաշիվ դուրս գրելու կարիք կա՞ արդյոք:

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը:
Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը:

Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:

Գևորգ.

Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ տալու հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումները.

փետրվարի 1-ին կազմակերպությունը բանկից ստացել է կարճաժամկետ վարկ` 10․000 USD (դոլլար) և երկարաժամկետ վարկ 20.000.000 AMD (դրամ): Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:

Մարգարիտա.

Բարև ձեզ, կասե՞ք` եթե հիմնադիրը կազմակերպությանը փոխառություն է տվել պայմանագրով, հիմա պետք է հետ վերադարձնենք, պե՞տք է փոխառության հետ վերադարձի պայմանագիր կնքենք: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում:

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպության տնօրենը իր անձնական միջոցներից (ՍՊԸ) կազմակերպության դրամարկղ մուտքագրում է գումար, ապա պարտադի՞ր է կազմակերպության և տնօրենի միջև փոխառությանը պայմանագրի կնքումը:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել:

Հարցս հետևյալն է.
1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել:
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:

222

Սյուզաննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:

Հեղինե.

ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել: Ի՞նչ թղթակցող հաշիվներով ներկայացնել մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից` վերադարձնելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:

Արամ Ռաֆիկի Հայրապետյան.

Հարգելի հաշվապահներ,
Եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, խնդրեմ հաշվապահական ձևակերպումը կասեք` ինչ հաշվով եմ տնօրենին գումար տրամադրելու:

Մարգարիտա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Գոգա.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, արդյո՞ք պետք է այդ գումարը դրամարկղ մուտքագրել: