Tag: փոխառություն

Կնքվել են փոխառության պայմանագրեր

Արթուր Կաղզվանցյան.

Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:

Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր

Nara.

Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր, տնօրենի անունից բանկ տարվող գումարի դեպքում, որը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր: Բանկ 2 անգամ մուտք եմ արել 2 000 000 դր. 06.07.2011 և 1 000 000 դր. 07.07.2011, բայց փոխառության պայմանագիր չեմ կազմել, այս դեպքում ես ի՞նչ կարողեմ անել: Եթե դուք ունեք Փոխառության Պայմանագիր տնօրենի և կազմակերպության միչև լրացրած օրինակ, ապա եթե կարող եք, օգնեք ինձ և ուղարկեք Sabina1981 շնիկ bk.ru

Վարկերի և փոխառությունների վերաբերյալ

Կարինե.

Վարկերի և փոխառությունների վերաբերյալ ի՞նչ բլանկներ և փաստաթղթեր կան:

Փոխառություն հիմնադրից

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս.
Եթե կազմակերպությունը իր հիմնադրից մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոխառություններ է վերցրել և լուծարվելիս հիմնադրին պարտք է մնացել 800000դր, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Արդյոք սա կդիտվի որպես եկամուտ: Աշխատել է ՓՄՁ-ով:
Նախապես շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն

Vahagn.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել մի հարցում:
Նորաբաց կազմակերպությունը փոխառություն է ներգրավել 250000 ՀՀ դրամ հիմնադրից:
Հնարավո՞ր է ձևակեպել անտոկոս:
Կանխավ շնորհակալ եմ:

Անտոկոս փոխառություն

Միքայելյան Ն..

Եթե փոխառության դեպքում փոխատուն տալիս է ասենք 50 հազ. դրամ որոշակի ժամկետով, առանց տոկոսների, ապա փոխառուի վերադարձրած 50 հազ.-ից եկամտահարկ պահվու՞մ է, թե ոչ:

Ավտոմեքենայի վաճառք

Անի.

Ավտոմեքենան վաճառել եմ փոխառության պայմանագիր կազմելով, վեց ամիս ժամկետով, նաև տրամադրել եմ գնորդին լիազորագիր վեց ամսով: Ինձ կարո՞ղ եք ասել, եթե իմ գումարը չվճարեն վեց ամսում, ապա ես ինչպե՞ս վարվեմ:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն

Armen.

Կազմակերպությունը տրամադրել է անտոկոս փոխառություն հիմնադիրներից մեկին, արդյոք ճիշտ է նշված գործարքը, և եթե հնարավոր է իրավական հիմքերը, այսինքն` փոխառության տրամադրման գործարքը չարգելող կամ թույլ տվող օրենքը, որոշումը….նախապես շնորհակալություն:

Կարճաժամկետ փոխառություն

Margarita.

Խնդրում եմ օգնել, ինչպե՞ս վարվեմ, եթե կազմակերպությունը նախորդ տարի վերցրել է կարճաժամկետ փոխառություն պայմանագրով և 12 ամիս է անցել, չի կարող վերադարձնել, արդյոք դիտվում է կետանց 2052 որոշման համաձայն, ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն

Արմեն.

Հնարավոր է արդյոք ընկերությունը հիմնադիրներին տրամադրի անտոկոս փոխառություն, և դա ոչ մի ազդեցություն չունենա շահութահարկի վրա…նախապես շնորհակալություն: Եթե հնարավոր է, նշեք իրավական հիմքը…

Փոխառության տրամադրում

Emil.

Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:

Ո՞ր օրենքն է խախտված

Արմեն.

Հարգելիներ մի հարց…..Ընկերությունը ստեղծվել է 4,11,09-ին դրամարկղի գիրքը հարկայինի կողմից հաստատվել է 2,12,09-ին դրամարկղի գրքում հետին ամսաթվով 10,11,09-ին ցույց է տված փոխառության մուտքագրում…դրամարկղի ո՞ր օրենքն է խախտված, խնդրում եմ հուշեք:

ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ.

Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:

Կազմակերպությունը աշխատում է վնասով

Adriana.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է կազմակերպությունը աշխատում է վնասով, 2009թ. տնօրենը փոխառություն է արել 12.000.000, 2010թ. արդեն 5.000.000, կա արդյոք սահմանափակում գումարի չափի վերաբերյալ, այդ դեպքում ինչպես վարվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Փոխառության պայամանագիր

Էլիզա.

Հարգելի կոլեգաներ.
Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` կարող է արդյոք երկու ընկերությունների միջև կնքվել փոխառության պայամանագիր, որով մի ընկերությունը մյուսին տալիս է դիզ. վառելիք որոշ ժամանակ անց վերադարձնելու պայմանով: Նշված գործարքը կարո՞ղ է որևէ հարկային պարտավորություն առաջացնել ընկերությունների մոտ:

Փոխառության պայմանագիր

Արտակ.

Հարգելի գործընկերներ,

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Եթե ինչ-որ մեկը ունի փոխառության պայմանգրի նմուշ, խնդրում եմ ուղարկել:

Առհաշիվ գումարների վերաբերյալ

Ալինա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, կօգնե՞ք ինձ:
Առհաշիվ տրված գումարների Նպատակային օգտագործման վրա որևէ սահմանափակում կա՞: Կարո՞ղ եմ արդյոք ձևակերպել, որ առհաշիվ անձը իր գրպանից կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձ է վճարել և 20 օր հետո ներկայացրել է առհաշիվ անձի հաշվետվություն, որի հիման վրա կարո՞ղ եմ դրամարկղից վճարում ցույց տալ: Ասում են, որ չեմ կարող, պետք է փոխառություն ցույց տամ տվյալ անձի կողմից, մուտք անեմ դրամարկղ ու աշխատավարձը անպայման դրամարկղից կամ բանկից տա՞մ:

Փոխառություն

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք արդյոք թույլատրվում է ֆիզիկական անձից վերցնել փոխառություն ` գումարը դրամարկղի փոխարեն ստանալով միանգամից հաշվեհամարի վրա և որ օրենքնով է կարգավորվում այս գործռույթը?

Փոխառություն

Հասմիկ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի բավականին խոշոր գումար տրված որպես փոխառություն, իրավունք ունեմ արդյոք տվյալ փոխառությունը և տոկոսները ցույց տամ վճարված դրամարկղային գրքում (խոսքը գնում է 300 մլն. գումարի մասին): Եթե ոչ ապա որ օրենքի որ հոդվածով:
Նախապես շնորհակալություն:

Հիմնական միջոցներ գնելու վերաբերյալ

Սիրարփի.

ՓԲԸ-ն կանխիկ գնում է հիմնական միջոցներ, բայց տվյալ պահին դրամարկղում գումար չկա: Որոշում են հիմնադիրներից վերցնել փոխառություն: Խնդրում եմ պարզաբանել ինչ պաստաթղթեր են հարկավոր փոխառություն ձևակերպելու համար

Երկարաժամկետ փոխառություն

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:

Փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից…

Նարինե.

Հարցս հետևյալն է, փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից, ով կապ չունի տվյալ կազմակերպության հետ: Սակայն նորմալ ետ է վերադարձվել գումարը` բանկային փոխանցմամբ, տվյալ ֆիզիկական անձի հհ-ին: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Շնորհակալ եմ նախապես:

Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ պայմանագրերը.

  • Աշխատանքային պայմանագիր
  • Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր
  • Փոխառության պայմանագիր

Կարճաժամկետ փոխառություն

Zara.

Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարճաժամկետ փոխառություն

NN.

Բարեվ բոլորին: Կարող է արդյոք կազմակերպությունը կարճաժամկետ փոխառություն տրամադրել ոչ իրավաբանական անձանց(ենթադրենք ֆիզ. անձի) եվ այդ դեպքում արդյո՞ք պայմանագրի առկայությունը պարտադիր է: