22/10/2026

ԱԱՀ

Gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:
2011թ. հունվարի 1-ից հետո հաշվետվությունները ի՞նչ տարբերակով ենք ներկայացնելու հարկային մարմնին, եթե կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:
2011թ. հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ով աշխատող հիմնարկներից մինչև 100 հազար դրամ արժեքով ՀԴՄ-ի կտրոնով գնված ապրանքի արժեքի մեջ կարելի՞ է ԱԱՀ-ի չափը հաշվանցել: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ կցենք հետը, որ լինի ճիշտ (եթե հիմնարկը բացի ՀԴՄ-ի կտրոնից հարկային հաշիվ չի տրամադրում ):

Սառա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժվար չէˋ հղում անելով համապատասխան իրավական ակտերին.
կազմակերպությունը (ԱԱՀ չվճարող իրավաբանական անձ) կնքել է մի քանի պայմանագրեր ծառայություն (պատվիրատուների սարքերի վերանորոգում) մատուցելու համար: Աշխատանքների տևողությունը 2 ամիս է: Աշխատանքները կատարելու ընթացքում` հատկապես վերջում, անհրաժեշտ է կատարել ստուգում հատուկ համեմատաբար թանկ (մոտ 2 մլն. ՀՀԴ) լաբորատոր սարքավորոման վրա, որը կազմակերպությունը չունի: Կա ռեզիդենտ ֆիզիկական անձ, որն ունի այդ սարքավորումը և պատրաստ է վաճառել այն: Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք արդյոք (և եթե այո` ինչպե՞ս) սարքավորման գնման հետ կապված բոլոր ծախսերը ներառել ծառայության մատուցման անհրաժեշտ ծախսերի (շահութահարկի իմաստով) մեջ:
Շնորհակալություն:

Eva.

Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:

Շնորհակալություն:

Արփինե.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն հունվարի 1-ից ժամ. դադարեցնում է գործունեությունը, ի՞նչ կարգով կարող եմ տվյալ ՍՊԸ-ի ապրանքի մնացորդը տալ նույն հասցեում գործող մեկ այլ ՍՊԸ-ի, եթե երկուսի հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են:
Նախապես շնորհակալություն:

Vahagn.

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ, սակայն գնում է հումք նյութեր ԱԱՀ-ով և վաճառում արտադրանք:
1. ԱԱՀ -ն վաճառքի դեպքում ներառու՞մ է արդյոք վաճառքի գնի մեջ:
2. ԱԱՀ հաշվետվություն ներկայացնու՞մ է ձեռք բերվածի մասով:
Կանխավ շնորհակալ եմ

Վահագ.

Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:

Վահագ.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանեք մի հարցի կամ ասել, ճի՞շտ եմ, թե՞ ոչ, Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող, եթե նա չի հանդիսացել և չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց Ա/Ձ-ի նախորդ տարվա փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը: Եվ 2010թ-ի համար վճարման ենթակա եկամտահարկը պե՞տք է արդյոք գերազանցի կամ հավասար լինի հաշվարկված համախառն եկամտի 2%-ին:

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ առժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Մանրամասն

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով:
Հարցս հետևյալն է`
1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն,
2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը:
3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Մանրամասն

Lian.

Ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է առաջին անգամ հանձնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, ո՞վ ինձ կարող է ուղղություն ցույց տալ այդ հարցում…… Շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

Նարինե.

Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք օգնել մի հարցում:
ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 16 Ա ի՞նչ գումար է գրվում, նկատի ունեմˋ ՀԴՄ-ով գնված ապրանքներն էլ, թե ոչ (տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների): Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն գրեք:
Կանխավ շնորակալ եմ:

R.A.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունն հանդիսանում է ԱԱՀ վճարող և պետք է վաճառի իր ՀՄ-ը` էքսկավատորը ֆիզ. անձի այն գնով, ինչ գնով որ այն ձեռք է բերել տարիներ առաջ` 560.000 ՀՀ դրամ, այս գումարն ամբողջովին ամորտիզացվել է: Այս դեպքում ընկերության մոտ առաջանում է ԱԱՀ-ի պարտավորություն: Պետք է արդյոք ընկերությունը ԴՄՕ-ի հետ դուրս գրի նաև հարկային հաշիվ:

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով:
Հարցս հետևյալն է`
1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն,
2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը:
3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ (շրջանառությունը քիչ է), բացի եկամտահարկի և սոց.ապ. հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:
Շնորհակալություն:

Hasmik.

Բարև ձեզ, խնդրում եմ ասացեք` կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող, ունի արտադրություն, արտադրանքը առաքվում է միայն իր սեփական խանութը, որտեղից իրականացվում է բացառապես մանրածախ առևտուր, նա արդյոք պետք է վարի առաքման գիրք: Շնորհակալություն:

Arpin.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք:
Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ:
Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը:
Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում:
Կանխավ շնորհակալություն:

ANNA.

Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը:

Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը ԱԱՀ-ի հաշվետվությամբ ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող ձեռք բերումները արտացոլում է, արդյոք պետք է, որ տեղեկություններում նույնպես ներառվեն առանց ԱԱՀ-ի հաշիվ ապրանքագրերի գումարները:
Շնորհակալություն:

Armen.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:

Gayane.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ: