Tag: Ա/Ձ

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Կարդալ ավելին Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Կարո՞ղ է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Տիգրան.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել, գործունեության ոլորտը՝ «Ծրագրային ապահովման մշակում», դա կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

ԱՁ-ն գործում է ԱԱՀ դաշտում

Հովհաննես.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով է աշխատում, սոց. վճար վճարող չէ, չունի աշխատող, ապա ի՞նչ հարկեր է նա վճարում բացի շահութահարկից:

Կարդալ ավելին ԱՁ-ն գործում է ԱԱՀ դաշտում

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա.

Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գարիկ.

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արդյո՞ք ԱՁ-ն պետք է շահութահարկ վճարի

Գոհար.

Բարև ձեզ:
Եթե ԱՁ-ն չի ստացել շահույթ, արդյո՞ք պետք է այնուամենայնիվ 5 000 դրամ շահութահարկ վճարի:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ-ն պետք է շահութահարկ վճարի

ԱՁ-ն նոր է գրանցվել

Տիգրան.

Բարև ձեզ: Ես նոր եմ գրանցվել որպես ԱՁ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հարկեր կամ պետական վճարումներ պետք է կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն նոր է գրանցվել

Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ խանութներին սնունդ մատակարարելու դեպքում ինչ քայլեր են հարկավոր, և որն է նպատակահարմար՝ գրանցվել որպես ԱՁ, թե ՍՊԸ բացել կամ գրանվել որպես ընտանեկան բիզնես։ Ես չունեմ այլ բիզնես, սկսնակ եմ, խնդրում եմ ուղղորդել։

Կարդալ ավելին Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում

ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար

Սառա․

ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար

ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Գայանե․

Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։

Կարդալ ավելին ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ

Մարուսյա.

Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ

Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

Կոլյա.

Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

Ա/Ձ գրանցելու համար

Անի.

Բարև ձեզ:
Ի՞նչ փաստաթղթեր են պետք Ա/Ձ գրանցվելու համար, և որքա՞ն գումար պետք է վճարել։

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ գրանցելու համար

ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Տիգրան.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն գործում է ընդհանուր հարկման դաշտում, աշխատողներ չունի: Կարո՞ղ եք ասել՝ ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել

Դավիթ.

Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել:
Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:

Կարդալ ավելին Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել

Ի՞նչ հարկային պարտավորություններ կան գործունեությունը դադարեցրած ԱՁ համար

Վերգինե․

Բարև ձեզ։
ԱՁ բացել եմ հունվարի 13 և դադարեցրել փետրվարի 20 սույն թվականի։ Ունե՞մ հարկային վճարումներ, թե՞ ոչ։ Բացվել է գեղեցկության սրահ, սակայն չի գործել։ Աշխատել է մի քանի օր։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ վճարում պիտի անեմ։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ կան գործունեությունը դադարեցրած ԱՁ համար

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ

Նաիրա.

Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ

Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Քրիստինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Վաճառքը իրականացնելու է հաշիվ դուրս գրելով, տրամադրում է հուշանվերների վաճառքի խանութներին կամ վաճառում է վերնիսաժում: Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Կարդալ ավելին Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ

Սերգեյ.

Բարև ձեզ: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք հնարավոր է 16-ը լրացած անձին ԱՁ գրանցել ՀՀ-ում, և ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ գործունեություն ծավալելու նաև Արցախի տարածքում:

Կարդալ ավելին Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Էլեն․

Բարև ձեզ: ԱՁ բացելուց հետո ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ հարկային ներկայացնել և պետք է ներկայացվի 20 օրվա ընթացքում, թե՞ 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է

Տաթև․

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում):
Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի:
Եվ վճարները՝
ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000
Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)

Կարդալ ավելին Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է

ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Համլետ․

Բարև Ձեզ։

1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում)
2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը
3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր
4. Ինչպե՞ս գրանցել աշխատող

Կարդալ ավելին ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ

Արտո․

Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։

Կարդալ ավելին Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ

Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում

Արմեն.

Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:

Կարդալ ավելին Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում