26/10/2026

անվավեր

Անի․

Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

Արմինե․

Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:

204

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերության կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ մի ԱՁ-ի (խանութ) անվամբ, որն այլևս չի գործում, և տվյալ խանութը գործում է մեկ այլ ԱՁ-ի անվան տակ: Նշեմ, որ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում ընկերության բանկային հաշվին տվյալ ԱՁ-ի անունից:

Եթե անվավեր ճանաչեմ դուրս գրված հարկային հաշիվը և դուրս գրեմ ներկայումս գործող ԱՁ անվամբ, ապա կատարված վճարումը կմնա չփակված: Ինչպե՞ս վարվեմ նման պարագայում:

Arsine.

ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:

Կանխավ շնորհակալություն:

204

Hamest.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Լիանա.

Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ԱԱՀ-ի տեղեկությունների ներկայացման հաշվետվությանն է վերաբերում: Ստացել եմ ծանուցագիր էլեկտրոնային, սակայն ոչինչ չի բռնում: Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով բացատրագիր գրեմ: Նաև անվավեր հարկային հաշիվների մասին բացատրագիրը հաշվետվությա՞ն վրա է պետք գրել, թե՞ առանձին: Եթե առանձին, սա նույնպես չգիտեմ` ինչպես: Խոսքս միայն էլեկտրոնային եղանակով ուղարկելու մասին է: Ննախապես շնորհակալություն:

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի:

Ա. Հայրապետյան.

Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ: