Ստորագրված հաշիվների չեղյալ հայտարարում

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Կարող եք չեղյալ անել և ճիշտ հաշիվը դուրս գրել տվյալ հաշվի փոխարեն:

Անի

Խնդիրն այն է, որ ԱՁ միկրոձեռնարկատիրության դաշտում է աշխատել, հետո հաշվառումից դուրս է եկել, և մի քանի օր հետո նորից վերաբացել է, չիմանալով հանդերձ, որ նորից պետք է հայտարարություն տա, փաստացի ընկել է ԱԱՀ դաշտում, և հիմա մի քանի ամիս չիմանալով որ այդ դաշտում է հաշիվներ է դուրս գրել, այդ հաշիվներն չեղյալ հայտարարելու մասին է խոսքը, վախենում ենք հետո լուրջ խնդիրներ առաջանանԵվ հաստատող կողմերն էլ գումարն փոխանցել են:շնորհակալ եմ նախօրոք:

Last edited 2 տարի առաջ by Անի
Ալլա

Քանի որ ԱԱՀ-ով հաշիվներ եք ներկայացնելու, գումարի փոփոխություն մի արեք, ամբողջ գումարից 16,67տոկոսով առանձնացրեք ԱԱՀ և գրեք հարկային հաշիվներ չեղյալ հայտարարված հաշվարկային փաստաթղթերի ամսաթվով։

Ալլա

Մոռացա ասեմ, որ պետք է ներկայացնեք նաև ԱԱՀ հաշվարկներ, որի մեջ ևս 16,67 տողում պետք է ցույց տաք ձեր շրջանառությունը և ԱԱՀ:

Անի

Ալլա ջան, բեռնափոխադրումը կարո՞ղ ենք 16,67 տոկոսով ցույց տանք, ես գիտեմ, որ 20 տոկոսի չափ է լինում: Եվ մի հարց էլ. ի՞նչ հարկային հաշիվներ դուրս գրենք, որ կասկած չառաջանա: ԱՁ-ն բեռնափոխադրմամբ էր զբաղվում:

Tigran

Միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցման դեպքում դուրս են գրվում հաշիվ վավերագրեր, քանի որ այդ գործարքների ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով է:

Ալլա

Տիգրանի գրածը հաշվի առեք։

Tigran

Եթե ճշգրտված հաշիվներ եք ներկայացնելու,ապա կարող եք, եթե ուզում եք որ դուրս գան, ապա կասկածի տեղիք կտաք:

Անի

Հարգելի Տիգրան, Ձեր պատասխանին՝ <<Միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցման դեպքում դուրս են գրվում հաշիվ վավերագրեր, քանի որ այդ գործարքների ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով է>>, այսինքն՝ կարող ենք հաշիվ վավերագրե՞ր դուրս գրենք։ Շատ օգնած կլինեք, եթե հոդվածի հղումն ուղղարկեք, անչափ շնորհակալ կլինենք։

Ալլա

Հոդված 65.Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները  
1. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.

Անի

Ալլա ջան, այն ԵՏՄ է, միջազգային չի, դրան է՞լ է վերաբերում։

Ալլա

Նշված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։