Tag: բաժնեմաս

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen.

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել “Շրջանարության հարկի մասին” օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է.

Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:

Մասնակիցներից մեկը վաճառում է իր բաժնեմասը

Լիլի.

ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին:
Շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող

Արթուր.

Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է:

Համաձայն “Հարկերի մասին” ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:

Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:

Բաժնեմասի վաճառք

Arthur.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելու համար: ՍՊԸ փայատերը գտնվում է արտերկրում և ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, կարո՞ղ է դա անել լիազորված անձի միջոցով, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:

Ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից

Հովհաննես.

Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի “Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով”: Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից:

Շնորհակալություն: