Tag: ԲԲԸ

Հրապարակվող հաշվետվությունների հարթակ Accountant.am կայքում

Accountant.am կայքը տրամադրում է էլեկտրոնային հարթակ՝ կազմակերպությունների հրապարակման ենթակա հաշվետվությունների տեղադրման համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +(374) 91 088 349 հեռախոսահամարով։

Կարդալ ավելին Հրապարակվող հաշվետվությունների հարթակ Accountant.am կայքում

Տնօրենի նշանակում

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարցս սա է. Ա/Ձ ձեռնարկատիրոջը գրանցել եմ ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն` 4 ժամով, մտածելով, որ 8 ժամով չեմ կարող գրանցել։ Հիմա Ա/Ձ փոխտնօրենը ռեգիստրով նշանակվելու է տնօրեն։ Ես կարո՞ղ եմ էլի թողնել 4 ժամ, թե՞ պետք է լինի 8 ժամ և դա չի հակասում աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Աշխատավարձը ուզում եմ թողնել նույնը։

Կարդալ ավելին Տնօրենի նշանակում

Աշխատանքային պայմանագրի օրինակ

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ տրամադրել ԲԲԸ տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ձև։
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի օրինակ

Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը

Astghik.

ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:

Կարդալ ավելին Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը

Ընկերության վերակազմավորման համար

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ընկերության վերակազմավորման համար եթե ցանկանում ենք ՍՊԸ֊ն դարձնել ՓԲԸ, ի՞նչ գործողություններ է անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն)))

Կարդալ ավելին Ընկերության վերակազմավորման համար

ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար

Կարապետ.

1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով:

2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։

Կարդալ ավելին ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար

Բաժնետոմսերը արժեքից բարձր վաճառելու դեպքում

Վարդուհի.

Բարև ձեզ: ԲԲԸ բաժնետոմսերը, որոնց յուրաքանչյուր անվանական արժեքը 7 200 դրամ է, արժեքից բարձր վաճառելու դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում և քանի՞ տոկոս վաճառքի գումարից։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Բաժնետոմսերը արժեքից բարձր վաճառելու դեպքում

Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Դիանա.

Բարի օր բոլոր մասնագետներին, կխնդրեի հուշեք` ինչպե՞ս միջնորդությունս ամրագրեմ, եթե ուզում եմ աջակցել բիզնես գաղափարի հեղինակի և ներդնողի համագործակցությանը, բայց տագնապ ունեմ, որ բանավոր պայմանավորվածությունը կարող է խախտվել, և միջնորդավճարս հնարավոր է չստանամ:
Խնդրում եմ նաև կողմնորոշեք` խոշոր բիզնեսի դեպքում ո՞ր տարբերակն է շահավետ՝ ԲԲԸ՞-ն, թե՞ ՓԲԸ-ն, որը ի՞նչ խնդիրներ կհարուցի, եթե ներդրողները բաժնեթղթեր ունենան:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Տիգրան.

Արդյո՞ք բաժնետիրական ընկերությունները պետք է ունենան օրենքով նախատեսված նվազագույն կանոնադրական կապիտալից ավել գումար ՓԲԸ-ի և ԲԲԸ-ի համար համապատասխանաբար 100,000 և 1,000,000 դրամի չափով, թե՞ դա ըստ վերջին փոփոխությունների հանվել է:

Կարդալ ավելին Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի վերաբերյալ

ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ

ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ, ԱՁ

Լիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի, ՍՊԸ-ի, ԱՁ-ի տարբերությունը: Նախապես շնորակալություն:

Կարդալ ավելին ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ, ԱՁ

Բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ

Կարինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` քաղ. ծառայողը կարո՞ղ է լինել արդյոք բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ և բաժնետեր:

Կարդալ ավելին Բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ