27/10/2026

գիշերավարձի ծախսեր

Աննա Ա.

Հարգելի գործընկերներ,
համաձայն ՀՀ կառավարության 27.11.1998թ. 753 որոշման 3թ կետի.
հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել` թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից: Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին:
Հարց` այստեղ խոսվում է միայն գործուղման օրապահիկի ծախսերի մասին, իսկ ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված:

Կարինե.

Խնդրում եմ պատասխանել` բյուջետային հիմնարկների գործուղման ծախսերը` օրապահիկի և գիշերավճարի, Հանրապետության ներսում և Հանրապետությունից դուրս ինչպե՞ս է հաշվարկվում:

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:

Ռուզաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը:
Նախապես շնորհակալ եմ….

Նարե.

Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..

Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:

ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:

– Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;

– հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն

Նարե.

Բարև Ձեզ,

Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:

Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:

Կանխավ շնորհակալ եմ:

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար:
Նախապես շնորհակալ եմ:

Hripsime.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:

Արմեն.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով. Ըստ ՀՀ կառավարության N 2335-ն որոշման (Ծառայողական մեկնած աշխատողների ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների…) հավելված 2-ի Մոսկվա գործուղման համար սահմանված է 196$ օրապահիկի ծախսի չափ և 334$ գիշերավարձի ծախսի չափ…..արդյոք հարկային մարմինները թույլ կտան սահմանված չափերով նվազացնել համախառն եկամուտը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում…..Նախապես Շատ Շնորհակալ եմ….