Tag: գյուղատնտեսական

ԱՁ զբաղվում է գյուղմթերքի առևտրով

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է գյուղմթերքի առևտրով

Ձեռքբերում գյուղացուց

Լիանա․

Բարև Ձեզ։ Գյուղացուց փաստաթղթավորված (ոչ էլեկտրոնային) ձեռքբերումը կարո՞ղ ենք շարունակել ծախս ճանաչել։ Հարցս վերաբերում է շրջանառության հարկով և ԱԱՀ- ով հարկվող կազմակերպություններին։

Կարդալ ավելին Ձեռքբերում գյուղացուց

Գյուղատնտեսական մթերքի խանութ

Գեղամ․

Ցանկանում եմ բացել գյուղատնտեսական մթերքի վաճաքի կետ՝ խանութ, տանս կից։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ է պետք դրա համար, օրինակ ՀԴՄ, և ի՞նչ հարկային դաշտով կարելի է աշխատել։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական մթերքի խանութ

Մրգի և բանջարեղենի ձեռքբերում

Անահիտ․

Եթե ապրանքը ձեռք է բերվել ֆիզ․ անձից, և պետք է գրվի գնման ակտ ձեռք բերման համար, քանի՞ տոկոս հարկ է առաջանում, խոսքը վերաբերվում է միրգ ու բանջարեղեն գյուղացուց ձեռք բերելու մասին։

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի ձեռքբերում

ԱՁ, թե՞ ՍՊԸ

Լամարա․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ֆերմարային տնտեսություն վարելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ գրանցել, ո՞րն է ճիշտ:

Կարդալ ավելին ԱՁ, թե՞ ՍՊԸ

Շրջանառության հարկի հաշվարկ

Անահիտ․

Բարև Ձեզ:

Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։

Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

Գյուղատնտեսական կոոպերատիվ

Արմինե․

Բարև Ձեզ։ Գյուղատնտեսական կոոպերատիվները հարկային ո՞ր դաշտով պետք է աշխատեն։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական կոոպերատիվ

Բանջարեղենի խանութ

Պարգև․

Բարև Ձեզ։ Մի հարցով եմ դիմում Ձեզ՝ ուզում եմ վարձակալությամբ բանջարեղենի խանութ բացեմ։ Որտե՞ղ պետք է գրանցվեմ, և ի՞նչ թղթեր են պետք։

Կարդալ ավելին Բանջարեղենի խանութ

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Աննա․

Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ օգնել հետևյալ մի քանի հարցերում.

1. Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: 2022թ ունեցել է նաև այլ եկամուտներ, որոնց տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է 10%-ը: Խնդիրն այն է, որ և գյուղատնտեսական արտադրանքի իրացումից, և այլ եկամոտների մասով առաջանում է վնաս: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս շահութահարկի հաշվարկը լրացնել այնպես, որ այլ եկամուտների մասով հաջորդ տարիներ տեղափոխվող հարկային վնասը ճիշտ արտացոլվի հաշվարկի 85-րդ տողում: Եթե գյուղատնտեսականի մասով եկամուտներն ու ծախսերը հավասարեցնենք, ապա այդ խնդիրը կլուծվի, բայց արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Այդ դեպքում հաշվարկի 8-րդ աղյուսակում էլ պատրաստի արտադրանքի շարժը պետք է համապատասխանի բաժին 1-ի մատակարարված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերին՝ արտադրանքի ինքնարժեքին, որը չի համապատասխանի իրական թվին:

2. Ըստ Հոդված 126 1 մասի՝ Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Ժամկետանց կրեդիտորական պարտքի դուրս գրումը, որպես այլ եկամուտ մասնակցում է տեսակարար կշռի որոշման մեջ: Այդ դեպքում շահութահարկի հաշվարկի 9-րդ բաժինը ինչպես լրացնեմ, եթե այն նախատեսված է միայն ըստ գործունեության տեսակների եկամուտների համար:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Մրգի վերավաճառք

Անի․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե անձը ցանկանում է զբաղվել մրգի վերավաճառքով, ունի սառցե սենյակներ և պատրաստվում է շուկայում տեղ վարձել, արդյո՞ք անհրաժեշտ է հարկային գրանցում, և ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու: Թե՞ կարող է գործել առանց գրանցման։

Կարդալ ավելին Մրգի վերավաճառք

Պայմանագիրը վավերացում չունի

Ռոման․

Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության գործունեությամբ՝ լոլիկ, կարտոֆիլ: Ջերմոցը սեփականության իրավունքով չի պատկանում կազմակերպությանը, այլ վերցված է վարձակալությունով ֆիզիկական անձից անհատույց: Վարձակալական պայմանագիրը նոտարով կամ կադաստրով վավերացված չէ: Հարց․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

Կարդալ ավելին Պայմանագիրը վավերացում չունի

Ձկնաբուծություն

Արթուր․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ, և աշխատում է ԱԱՀ-ով հարկման դաշտում, խնդրում եմ ասեք

1) Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

2) Արդյո՞ք պետք է պահեստի հաշվառում կատարել

3. Ո՞նց են հաշվարկում արտադրողականությունը, և արդյո՞ք պետք չէ իմանալ՝ ինքնարժեքը ինչքան է

4. Եթե կա ձկնաբուծության հաշվապահության վերաբերվող օրենքներ կամ գիրք, խնդրում եմ հուշել՝ որտեղից կարդամ կամ ձեռք բերեմ

Կարդալ ավելին Ձկնաբուծություն

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ

Արուս․

Բարև ձեզ: Ռուսաստանից ներմուծված գյուղատնտեսական նշանակության ապրանքների (խաղողի այգու մետաղյա պրոֆիլներ) ներմուծման դեպքում ԱԱՀ վճարվու՞մ է:

Կարդալ ավելին Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ

Չրի արտադրության հաշվապահ

Բարև բոլորին: Չրի արտադրությունը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք։ Ու նման գործի հաշվապահ ունե՞նք՝ Ա/Ձ-ի հաշվապահ կա՞ էջում։

Կարդալ ավելին Չրի արտադրության հաշվապահ

Հարկային դաշտի ընտրություն

Արգինե.

Բարև ձեզ: Խորհուրդ տվեք խնդրում եմ. կարո՞ղ եմ արդյոք գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ /բանջարեղենի և մրգերի ավտոմատացված սորտավորման ծառայություն/ զբաղվող ձեռնարկությունը գրանցել միկրոձեռնարկատիրության հարկային համակարգով կամ որպես Ա/Ձ, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցելու միկրոձեռնարկությունների համար օրենքով սահմանված չափը: Կանխավ շնորհակալություն

Կարդալ ավելին Հարկային դաշտի ընտրություն

Տեղեկանք գյուղացուց

Գոհար․

Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։

Կարդալ ավելին Տեղեկանք գյուղացուց

Շուկայից ձեռքբերում

Ռոման.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը շուկայից գնել է տնկիներ իր տան այգում ծառեր տնկելու համար: Ձեռքբերումից մի քանի օր հետո որոշել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բացել է ԱՁ և աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Արդյոք հնարավո՞ր է որևէ կերպ ձեռքբերված տնկիները փաստաթղթավորել այնպես, որ Ա/Ձ-ով շուկայից ձեռքբերման 20 տոկոս եկամտային հարկ չվճարի։

Կարդալ ավելին Շուկայից ձեռքբերում

Ա/Ձ ազատված է ԱԱՀ և շահութահարկից

Արամ․

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղատնտնեսական արտադրանքի արտադրությամբ: Ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Հարց․ 1․ Ինչպե՞ս պետք է հաշվարկել Ա/Ձ-ի տարեկան սոց․ վճարը։ 2․ Արդյո՞ք առանց փաստաթուղթ հումքի ձեռքբերման համար պարտավոր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ:

Կարդալ ավելին Ա/Ձ ազատված է ԱԱՀ և շահութահարկից

Հաշվետվությունների ցանկ

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվությունների ցանկ

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արթուր․

Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։

Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞

Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։

Կարդալ ավելին ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արտահանման հայտարարագիր

Ռոման.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Կարդալ ավելին Արտահանման հայտարարագիր

Գնման ակտ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Կարդալ ավելին Գնման ակտ

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Ռոման.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և’ շահութահարկից, և’ ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Անահիտ․

Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և’ գյուղապետարանի, և’ պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։

Կարդալ ավելին Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ

Մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ հաշվետվություններ պետք է հանձնել

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ վճարներ և հաշվետվություններ պետք է տամ։ Աշխատող չունեմ և վարձակալություն է՝ Երևանում։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա՞: Կխնդրեի մանրամասնել։ Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ հաշվետվություններ պետք է հանձնել

ԱԱՀ վճարելու հետ կապված

Ani.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարելու հետ կապված

Արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պետք է շահութահարկ և սոց. վճար վճարի

Նաիրա.

Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Շեմը չի գերազանցել: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն տարեկան 240 և 244 ձևերը պե՞տք է ուղարկի, այսինքն՝ շահութահարկ և սոց. վճարները պե՞տք է վճարի:

Կարդալ ավելին Արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պետք է շահութահարկ և սոց. վճար վճարի

Ի՞նչ տեղեկանք պետք է վերցնել գյուղապետարանից ձեռքբերման 20% եկամտային հարկից ազատվելու համար

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ:
Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:

Կարդալ ավելին Ի՞նչ տեղեկանք պետք է վերցնել գյուղապետարանից ձեռքբերման 20% եկամտային հարկից ազատվելու համար