Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով

Աննա.

Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Աշխ. և սոցապ նախարարությունը այս հարցում պարտավոր է պարզաբանում տալ, իրենց ոլորտն է այս հարցը, դա օրենքի պահանջ է: Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող oրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ՝ 2) ՀՀ աշխատանքային օրենսգրքով և դրանից բխող ՀՀ կառավարության նորմատիվ որոշումներով կարգավորվող հարաբերությունների.:
Ահա ապացույց իրենց տգետ լինելու մասին, այո, ձեր դեպքում կա տարընթերցման խնդիր ու դիմեք թող պարզաբանեն: Իմ կարծիքով պետք է վճարեք կանխիկով, գրավոր դիմեք թող պարզաբանում տան, որ ապահովագրված լինեք օրենքը սխալ կիրառելու խնդրից:

Ալլա

Օրինակ, եթե աշխատակիցների մի մասը աշխատում է հեռավոր շրջաններում և չկա մոտակա վայրում ոչ մի հնարավորություն անկանխիկ դրամական միջոցները կանխիկացնելու, ապա կարծում եմ, որ կարող եք առհաշիվ փոխանցել նշված աշխատակիցների պատասխանատու անձի անունով ամբողջ գումարը, որը պատասխանատուն կկանխիկացնի և վճարացուցակով կբաժանի տվյալ աշխատակիցներին։

Մարիաննա

Կարող եք վճարել կանխիկ եղանակով, քանի որ կազմակերպության գործունեությունը Երևանում իրականացվում է ավելի քիչ աշխատողներով, քան նշված է օրենքում։

Նաիրա

Հետաքրքիր ու լավ հարց էր, կարծում եմ կարելի է ՊԵԿ-ին առաջարկություն ներկայացնել, որ աշխատող գրանցելիս մի հատ պարտադիր լրացվող տող ավելացնի 79 Ձևի մեջ /աշխատանքի իրականացման վայրը/, ստուգում իրականացնելիս իրենց համար էլ ավելի պարզ ու հեշտ կլինի Չգրանցված աշխատող-ի կամ Բյուջեի ստուգման ժամանակ: