Արամ Առաքելյան․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․
Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։
կադաստրային գինը փոխել չեք կարող, իսկ ինչ գույքեր կան
Առկա է Նիսսան ա/մ 2006 թվ․, Նստարաններ ուսանողական, մասնագիտական գրականություն։
եթե դրանք ՍՊԸ գույքն են, դրանք պիտի նաև վաճառվեն
Հոդված 62.Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
6. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ, 21-րդ և 22-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն մասի կիրառության իմաստով`
1) համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ՝
ա. օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,
բ. ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում.
2) գործարքի իրական արժեքի որոշման համար սույն կետում նշված առաջնահերթությամբ հիմք է ընդունվում՝
ա. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը կամ
բ. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքերում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը:
Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների հիման վրա:
Սույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության)՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ: