30/10/2026

եկամտային հարկ

Նարե.

Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:

Gayan.

Խնդրում եմ, հարգելի կոլեգաներ, պատասխանեք իմ մի հարցին: Ես Ա/Ձ – ի հաշվապահ եմ, նա զբաղվում է առևտրով, ունի 2 աշխատող, օրենքով նա պետք է աշխատավարձից եկամտահարկ վճարի (մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 24.4 տոկոսը – աշխատավարձերի չափը չի անցնում 120000-ը) և շրջանառության հարկով հարկվի 3.5 տոկոս, բայց չեմ հասկանում` արդյո՞ք տալու է հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը (մինչև 1.440.000 դրամ – հարկվող եկամտի 24.4 տոկոսը), չէ՞ որ նա արդեն տալիս է իր շրջանառությունից շրջանառության հարկ:

Տիգրան.

Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր՝ կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:

Տարոն.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես ունեմ Ա/Ձ և զբաղվում եմ տաքսի ծառայությամբ, հետևաբար արտոնագրային վճար վճարող եմ: Արդյո՞ք եկամտային հարկի ներմուծումը ազդում է իմ վճարման վրա և ինչպես՞: Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոյուղերի մանրածախ վաճառքով (վարձակալված տարածքում, ունենալու եմ 1 կամ 2 աշխատող): Նոր օրենսդրությամբ վճարելու եմ շրջանառության հարկ (3.5 % հասույթից), աշխատողների համար եկամտային հարկ, որպես հարկային գործակալ 10 % եկամտային հարկ վարձավճարից, ինչպես նաև որպես ԱՁ տարեկան եկամտային հարկ (1% նվազագույն եկամտային հարկով): Արդյո՞ք ճիշտ եմ (հատկապես վերջինը):

Նարինե.

Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:

Տիգրան.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն:

Նանե.

Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:

2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն: