Tag: էլեկտրամոբիլ

Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի գործունեություն

Արմեն․

Ողջույն։ Ցանկանում ենք բացել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, նախատեսում ենք ձեռք բերել արևային էներգիայի կայաններ, որոնց միջոցով ստացված էլեկտրաէներգիան լիցքավորիչների օգնությամբ տրամադրելու ենք մեքենաների լիցքավորման համար։ Արդյո՞ք այս գործունեությունը համարվում է արտադրական գործընթաց և կարող է հարկվել շրջանառության հարկի 7% դրույքաչափով՝ կատարված ծախսերի 5% նվազեցման հնարավորությամբ։ Եվ առհասարակ ի՞նչ նրբություններ կան այս ոլորտում։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի գործունեություն

Լիզինգի մասով ծախսագրումներ

Արման․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է ձեռքբերել էլեկտրամոբիլ լիզինգով։ Ինչպե՞ս են կատարվելու այս ձեռքբերման մասով ծախսագրումները՝ բանկի կողմից դուրս գրված հաշիվների հիման վրա, թե՞ այլ եղանակով։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Լիզինգի մասով ծախսագրումներ

Էլեկտրամոբիլի ներմուծում երրորդ երկրից

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ձեռք է բերել երրորդ երկրից էլեկտրամոբիլ։ Ձեռք բերման գինը կազմել է 19 900 000 ՀՀ դրամ (հաշիվ արանքագիր, տրանսպորտի տեղափոխման ծախս, բնապահպանական հարկ, մաքատուրք, բրոքերի գումար), հիմա ուզում ենք վաճառել ՌԴ ֆիզ.անձի: Մեքենան գրանցված է, ձևակերպվել է որպես հիմնական միջոց: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ, ինչպե՞ս պետք է ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացնեմ (արտահանում ու քանի %)։

Կարդալ ավելին Էլեկտրամոբիլի ներմուծում երրորդ երկրից

Էլեկտրամոբիլի ներմուծում Չինաստանից

Հասմիկ․

Չինաստանից ՍՊԸ ներմուծել է էլեկտրամոբիլ որպես հիմնական միջոց: Ինչպե՞ս պետք է ձևակեպեմ նրա ձեռքբերման ինքնարժեքը ըստ հաշիվների՝ մեքենայի բեռնափոխադրման վճարը, ինվոյսը, բնապահպանական վճարը և բրոկերային ծառայությունը։

Կարդալ ավելին Էլեկտրամոբիլի ներմուծում Չինաստանից