Հաշիվը պետք է դուրս է գրել ԱԱՀ-ով, բայց կա սենց հանգամանք
Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.
Արմեն
1 ամիս առաջ
Տիգրանի հետ համամիտ եմ, հաշիվը պիտի դուրս գրվի ԱԱՀ-ով, նախկինում եթե ձեռք եք բերել ԱԱՀ-ով, չպիտի հաշվանցեիք, իսկ հիմա կարող եք մնացած մասով հաշվանցել: Հոդված 73.Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
8.2. Եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարներն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են թեթև մարդատար ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ թեթև մարդատար ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ թեթև մարդատար ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե թեթև մարդատար ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ թեթև մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման կամ ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:
Հաշիվը պետք է դուրս է գրել ԱԱՀ-ով, բայց կա սենց հանգամանք
Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.
Տիգրանի հետ համամիտ եմ, հաշիվը պիտի դուրս գրվի ԱԱՀ-ով, նախկինում եթե ձեռք եք բերել ԱԱՀ-ով, չպիտի հաշվանցեիք, իսկ հիմա կարող եք մնացած մասով հաշվանցել:
Հոդված 73.Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը