30/10/2026

էլեկտրոնային

Սիրանուշ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։

Կանխավ շնորհակալ եմ։

Արմ.

Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):

Արման.

Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Գայանե.

Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Ռուստամ Դ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:

Գայանե.

Բարև ձեզ:
Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականացնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանալու՝ որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:

Աիդա.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:

Զառա Սահակյան.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին:

Կանխավ շնորհակալ եմ:

Զավեն.

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞:

Գայանե.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք օգնել: Ինչպե՞ս պետք է ուղարկել արտոնագրային հայտարարությունը էլեկտրոնային եղանակով:

Արթուր.

Բարև ձեզ:

file-online.taxservice.am – ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող:

Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել:

Թամարա.

Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանել.
Ապրանքների արտահանման ժամանակ շրջանառության հարկով աշխատող կազմակերպության կողմից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր ծրագրով լրացվու՞մ է “Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ”: Մանրամասն