Tag: էլեկտրոնային

Էլեկտրոնային ստորագրության ժամանակ

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել` էլեկտրոնային ստորագրության ժամանակ կազմակերպության կնիքը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը որոշման համարով:

Հարկային հաշվի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Խնդրում եմ ասեք, հարկային հաշվի ձևը ո՞ր օրենքով է սահմանված կամ որոշմամբ: Խոսքը չի վերաբերում 1502Ն որոշմանը, որովհետև այդտեղ միայն տեքստ է, իսկ ձև չկա: Միգուցե ԱՅՈՒՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ-ի կողմից է սահմանված, ապա այդ դեպքում ինչու՞ է դիտվում որպես պարտադիր ձև: Ընդհանրապես ցանկացած ձևի վերևի մասում պետք է հղում կատարվի տվյալ ձևն սահմանած իրավական ակտին: Բայց հարկային հաշվի ձևում չկա այդպիսի հղում: Ես համեմատել եմ ՏՀՏ-ից ստացված ձևաթուղթը e-invoice ծրագրով տպված ձևի հետ, և կան որոշակի տարբերություններ, ասացեք խնդրեմ, սա օրենքի խախտում չէ՞: Եվ ո՞րն է համարվում բիլինգային հաշիվ: Ո՞վ կարող է ՏՀՏ-ից ստացված հարկային հաշվի ձևաթղթի ընդամենը գումար վանդակում տեղավորել ութ նիշանոց թիվ: Սրանով ես արտահայտում եմ իմ դժգոհությունը տվյալ ռեֆորմի նկատմամբ:

Եթե հարկատուն հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով

Գարիկ.

Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:

Առաքման գրքում հաշիվների գրանցման վերաբերյալ

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:

Առցանց առևտուր

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, համակարգչով online առևտուր անելու համար ի՞նչ խորհուրդ կտաք՝ ՍՊԸ բացել, թե՞ Ա/Ձ: Ո՞րն է հարմար: Շնորհակալություն:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Վանա.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Tina.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ գրանցում էլեկտրոնային եղանակով

Ալեքսանդր.

Երբվանի՞ց կարող է կատարվել ՍՊԸ-ի էլեկտրոնային եղանակով գրանցում:

ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Գոհար.

ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է “Հայփոստ”-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը “Հայփոստ”-ի միջոցով:
Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշիվների` առաքման գրքում գրանցում

Andranik.

Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում:
Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Melanya.

Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:

Էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ

Թեհմինա.

Խնդրում եմ պատասխանեք` իրավաբանական անձը էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ կնիքու՞մ է փաստաթուղթը, թե՞ ստորագրությունը բավարար է: Կանխավ շնորհակալություն:

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Sveta.

Կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հաշվետվությունը օրենքով ճիշտ է ներկայացնել ՏՀՏ էլեկտրոնայի՞ն եղանակով, թե՞ հաշվետվության բլանկով:

Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով

Anna.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:

Հարկային հաշիվների հետ կապված

Sona.

Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են:
ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ`
1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք:
2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը:
Կանխավ շնորհակալ եմ:

Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնում

Աշոտ.

Բարև ձեզ,
ես ուզում էի իմանալ, երբվանի՞ց է ուժի մեջ մտել ԱԱՀ-ի հաշվետվության էլեկտրոնային տարբերակով հանձնելը:

Հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,
ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը:
Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ:

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց

Սիրարփի.

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Մարիաննա.

Ես ցանկանում եմ իմանալ, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են անցնելու պարտադիր էլեկտրոնային հաշվետվություններին: Այսինքն դա կախված չէ՞ շրջանառությունից: Կանխավ շնորհակալություն…

Հարկային հաշիվների դուրսգրում

Vahagn.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար:
2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա.

Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով

Eva.

Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:

Շնորհակալություն:

Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված

Նարինե.

Բարև ձեզ,
Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին:
Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Կանխավ շնորակալ եմ:

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Կարդալ ավելին “2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը”

Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Կարդալ ավելին “Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն”

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri.

Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:

Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Hayk.

Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:

Էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիր

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ,
ես էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիրը, ծրագրի անունը Vat e-Invoicing ստացել եմ ՀՏ-ից, մի քանի օր անց նաև ինչ-որ լոգին և գաղտնաբառ` տեստավորման համար: Բայց ոչ մի կերպ չի լինում մուտք համակարգ: Եթե ինչ-որ մեկը կարողացել է օգտագործել ծրագիրը, խնդրում եմ, գրեք: