24/10/2026

ծառայություն

Նունե.

Բարև Ձեզ: Ես գրանցել եմ շրջանառության հարկով թարգմանչական ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատող չունեմ: Խնդրում եմ Ձեզ ասել՝ ի՞նչ հաշվետվություն (համարը) ես այս եռամսյակ պետք է հանձնեմ հարկային ծառայություն:

Հարգելի հաշվպահներ, կարո՞ղ եք ինձ ծառայությունների ԱՏԳ կոդերի ցանկ տալ։ Ինձ անհրաժեշտ է հանրային սննդի ոլորտում ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող ՍՊԱՍԱՐԿՈՒՄ 10% ծառայութան ԱՏԳ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ողջույն, հարգելի գործընկերներ:

Ինչպե՞ս կարելի է ծառայությունների մատուցման պայմանագիրը ՄԻԱԿՈՂՄԱՆԻ /գործատուի կողմից/ դադարեցնել: Ի՞նչ փաստաթղթղեր են անհրաժեշտ հիմքում դնել:

Կանխավ շնորհակալություն:

Սաթեն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝
216 – 52 131 – 239 640
22 611 – 52 131 – 47 928
725 – 52 131 – 360
52 131 – 253 – 240 000
7 138 – 2261147928
52 131 – ???? – 47 928

Վազգեն.

Բարև ձեզ: Ձեռք ենք բերել հումք, նյութ, դրա հետ մեկտեղ ստացել ենք ծառայության հաշիվ՝ նյութի փաթեթավորում: Ինչպե՞ս ճիշտ կլինի հաշվառումը՝ դտ. 7127 կտ. 5213, թե՞ դտ. 211 521 որպես հավելյալ ծախսերի բաշխում:

Վազգեն.

Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե օրինակ՝ կազմակերպության ներսում ինչ-որ անսարքություն է ի հայտ գալիս և կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից, այս դեպքում՝ ինչպե՞ս է ձևակերպվում քաղաքացուն այդ վճարումը: Արդյո՞ք հնարավոր է գնման ակտով:

Hayk.

Բարև Ձեզ,
Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար:
Շնորհակալություն:

Ani.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:

Anahit.

Անվտանգության աշխատակիցը` հաստիքով հրաձիգ, 2020թ․ հուլիս ամսում 24 ժամյա ռեժիմով ծառայել է 11 հերթափոխ, աշխատաժամանակի տեղեկագրով՝ 11 օր, 264 ժամ և գիշերային 88 ժամ։ Համաձայն ՀՀ ԱՕ 139 և 180 հոդվածների, արդյո՞ք ճիշտ է աշխատած ժամերը հաշվել 184 ժամ / 23 աշխ. օր * 8ժ /, գիշերայինը՝ 72 ժամ, քանի որ հուլիս ամիսը 4.5 շաբաթ է /9 օր առավելագույնը * 8ժ/ և արտաժամյան 32ժամ / 9 * 24ժ = 216 – 184 = 32ժ: Կխնդրեմ Ձեր կողմից հաշվարկ, կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝

  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից:
Կանխավ շնորհակալություն:

Նինա․

Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։

Գագիկ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծառայություններ են մտնում հետևյալի մեջ՝ մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար։

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Մկրտիչ․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացել և հիմա չգիտեմ՝ ի՞նչ հարկեր եմ մուծելու ամսական և թե տարեկան, և արդյո՞ք ՀԴՄ սարք պարտադիր է, թե՞ ոչ, կխնդրեի ինձ մանրամասն գրեիք: Շնորհակալություն։

Հերմինե․

Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

Դավիթ.

Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել:
Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:

Էլիզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Անի.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց:

Կանխավ շնորհակալ եմ: