Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել որպես կանխավճար

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anushik

Այո, պետք է ձևակերպեք կանխավճար, այնուհետև կանխավճարի մարում:

Իննա

Այո, բոլոր այդ վճարումները համարվում են կանխավճար:

Tigran

Կարելի է ձևակերպել կանխավճար, սակայն օրենքի պահանջն է, որ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին:

Ալլա

Այո, քանի չկա ծառայության համար դուրս գրված հաշիվ, այդ գումարները կդիտարկվեն որպես կանխավճար:

Nerses

Ճիշտ կլինի ամեն ամիս ծառայության հաշիվ դուրս գրվի, իսկ եթե պայմանագրով հստակ նշված է վճարման ժամանակացույցը, հաշվարկելու կարգը, ապա ձևակերպեք կանխավճար:

karine

Այո, յուրաքանչյուր ամիս ձևակերպեք կանխավճար, իսկ տարվա վերջին հաշիվ դուրս կգրեք համապատասխան պայմանագրի։