Tag: կրեդիտորական պարտք

Անհատույց վարձակալություն

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված

Գայանե.

Շտապ հարց է:
Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված,հետո այն մարվում է ավելի մեծ գումարով, այսինքն այն պետք է դեբետային մնացորդ ունենա, բայց քանի որ այն պասիվային հաշիվ է համակարգը թույլ չի տալիս մուտք անել 5211-2521: Ես մուտք եմ անում որպես կանխավճար 2242-2521: Հետո ինչպես 2242 և 5211 հաշիվները փակեմ,որ գործընկերների հաշվում կրկնակի ձևակերպում չլինի?

Տնօրենի աշխատանքից ազատում

Մարիամ.

Բարև Ձեզ
խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը
Շնորհականություն

Կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր

Ադրիանա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. 2 կազմակերպությունների միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, 2 ամիս անց մյուս կողմը գրություն է ուղարկում, որ խնդրում է գումարը փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվին: Արդյոք հնարավոր է նման բան կամ հավելյալ ինչ է հարկավոր, որպեսզի գործարքը ճիշտ լինի:

Երկարաժամկետ փոխառություն

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:

Երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք…

Gohar.

Խնդրում եմ ինձ ասեք,երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք,բայց աշխատող պարտք,դրա համար շահութահարկ պետք է հաշվարկեմ թե ոչ:Իսկ կարող եմ տվյալ կազմակերպությունների հետ կապել պայմանագիր որ այդ պարքը չհամարեն անհուսալի:

Անհուսալի կրեդիտորական պարտք

Արմեն.

Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին: