Tag: հանձնման-ընդունման ակտ

Անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտի ձև

Գարիկ․

Անշարժ գույքի հանձնման ընդունման ակտը վավերացվու՞մ է նոտարի կողմից։ Եթե հնարավոր է՝ օրինակելի ձև կուղարկե՞ք։

Ուղեկցող փաստաթուղթ

Մայա․

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն գնման ընթացակարգի արդյունքում՝ համաձայն պայմանագրի, բոլոր աշխատանքային օրերի համար իրականացնում է մթերքի առաքում թվով 10 դպրոցների։ Ամեն օր մինչև առաքումը, յուրաքանչյուր դպրոցի համար դուրս է գրվում e-invoicing ծրագրով էլեկտրոնային հաշիվ վավերագիր։ Ամեն օր առաքվող մթերքը ուղեկցվում է նաև երկկողմանի ստորագրվող՝ ըստ պայմանագրի պահանջվող թղթային տարբերակով հանձնման – ընդունման ակտով։ Այսինքն ստացվում է ամսվա կտրվածքով՝ միջին հաշվարկով, դուրս է գրվում 210-230 էլեկտրոնալին հաշիվ և նույնքան էլ թղթային հանձնման-ընդունման ակտ։

Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհրդատվության կարիքն եմ զգում այս հարցում։ Հնարավո՞ր է արդյոք ամեն օրվա առաքմանն ուղեկցող փաստաուղթ բավարարվել միայն թղթային հանձնման-ընդունման ակտով՝ դուրս չգրելով հաշիվ վավերագիր կամ տեղափոխման այլ էլեկտրոնային փաստաթուղթ։ ՀՏ-ի օրենքների խախտում չի՞ դիտվի արդյոք միայն ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին՝ յուրաքանչյուր դպրոցի համար (հիմք ընդունելով այդ թղթային հանձնման-ընդունման ակտերի հանրագումարը) e-invoicing ծրագրով դուրս գրվի ընդամենը մեկ հատ էլեկտրոնային հաշիվ վավերագիր՝ ամբողջ ամսվա համար։ Եթե փաստացի ունեք այսպիսի իրավիճակ՝ խնդրում եմ արձագանքեք, կիսվեք Ձեր փորձով։ Հատկապես, եթե անցել եք ՀՏ-ի կողմից ստուգում այս պարագայում։

Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների և խորհուրդների համար։

Հանձնում-ընդունում

Կարապետ․

Խնդրւմ եմ ասեք՝ ՀՀ հարկային օրենսդրությունով պարտադի՞ր է հանձնման-ընդունման ակտի թղթային տարբերակի առկայությունը, թե՞ կարող ենք ստորագրություններն ու կնիքները կազմակերպել էլեկտրոնային՝ էլ․ փոստով միմյանց ուղարկելու միջոցով։

Հանձնման-ընդունման ակտի ձև

Կարինե Իսկանդարյան․

Բարի օր: Ինձ անհրաժեշտ է գույքի (անշարժ և շարժական) հանձնման-ընդունման ակտի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:

Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ

Արեգա.

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց. ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից ստացել է «լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ»։ Հարց. կարելի՞ է առանձնացված ԱԱՀ հաշվանցել։ Ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումները։ Լիզինգի առարկան՝ արևային կայաններ-մարտկոցներ։

Արդյո՞ք պարտադիր են փաստաթղթերը

Կարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը տարածք է վարձակալել ֆիզ․ անձից իր գործունեության համար, ապա հարկավո՞ր է կազմել վարձակալության պայմանագիր, հանձման-ընդունման ակտ և հաշիվ ապրանքագիր։ Կանխավ շնորհակալություն։

ԱԱՀ հաշվանցում

Նարեկ.

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։

Անկանխիկ գործառնությունների վերաբերյալ

Դավիթ.

Հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքի 4-րդ հոդվածը՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում 1 գործարքը ո՞րն է համարվում, եթե ամսվա ընթացքում այդ պայմանագրի շրջանակներում մի քանի անգամ մատուցվում է ծառայություն, առանձին ամսաթվերով, առանձին ակտերով ակտավորվում է և ամեն առանձին ընդունման-հանձնման ակտի համաձայն վճարումը կատարվում է աշխատանքը կատարելուց անմիապես հետո։
P.S. Պայմանագրի մեջ գործարքի գումար նշված չէ, պայմանագիրը 1 տարի ժամկետով է կնքված։

Փոխարժեքի ամսաթիվ

Կարինե.

Բարև Զեզ։ Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխանեք. կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ֆրանսիա) ծառայություն է ստացել (ծրագրային ապահովման և նոր մշակումների տեխնիկական աջակցություն), գումարը ըստ պայմանագրի փոխանցել եմ՝ կանխավճար EUR-ով, այդ օրվա կուրսով: Ծառայությունը մատուցվել է 26.07.2022-ով, ընդունման-հանձնման ակտը առկա է, պետք է դուրս գրեմ ինքնահաշիվ: Ինքնահաշիվը ո՞ր կուրսով դուրս գրեմ՝ ակտի ամսաթվով, թե՞ հաշիվ դուրս գրելու ամսաթվով։ նախապես շնորհակալ եմ:

Եկամտային հարկի հաշվարկ

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։

Կատարողական ակտ

Աննա․

Ողջույն։
Հարցս վերաբերվում է կատարողական ակտերին։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենի ազգանունը լինել հանձնման-ընդունման ակտում որպես աշխատանքը հանձնող։

Լիզինգով բեռնատարի ձեռքբերում

Նարինե․

Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ձեռք է բերել լիզինգով բեռնատար, հանձնման-ընդունման ակտում առանձնացված ԱԱՀ-ն արդյո՞ք պետք է գումարել արժեքին ձևակերպման ժամանակ, թե՞… ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալություն։

ՀԿ հաշվետվություն

Մերի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հասարակական կազմակերպության հաշվետվություններին: Խնդրում եմ օգնեք հասկանալ` 2019-ին գրանցված ՀԿ-ն չունի ո՛չ գույք, ո՛չ էլ անդամավճարներ, չի ունեցել նաև որևէ տեսակի դրամական ներդրումներ: Այս տարի մի դասասենյակի համար ձեռք է բերել գույք, որի համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ և տրամադրվել է հանձման-ընդունման ակտ, գույքի գումարը տրամադրվել է մի ֆիզիկական անձի կողմից: Խնդրում եմ օգնեք հասկանալ` ո՞ր հաշվետվության ձևն է անհրաժեշտ լրացնել և եթե հնարավոր է` ինչպե՞ս։ Կանխավ և անչափ շնորհակալ եմ 😊

Հանձնման-ընդունման ակտ

Վահրամ.

Բարև Ձեզ: Ինձ անհրաժեշտ է գույքի հանձնման-ընդունման ձև:

Հանձնման-ընդունման ակտ

Սեդա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք մեքենաների հանձնման-ընդունման ակտի ձև ուղարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցի օտարում

Մարինե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Տնօրենի փոփոխություն

Կարինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել գտնել իրավական այն ակտը, որով սահմանվում է տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը և սահմանվում փոխանցվող փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։ Կանխավ շնորհակալություն։