Tag: հանրային հատված

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում

Արմինե․

Բարև Ձեզ, մի հարց էլի՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման համար ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումներն ո՞վ ունի։ Եթե կան ունեցողներ՝ խնդրում եմ ուղարկել armavethaj@mail.ru

Կարդալ ավելին Հանրային հատվածի հաշվապահի որակավորում

Արդյո՞ք զեղչերը նվազեցվում են

Մարիաննա․

Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հանրային հատվածում կրեդիտորական, դեբիտորական պարտքերը հաշվառելիս ստացված, տրված զեղչերը նվազեցվում են, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Արդյո՞ք զեղչերը նվազեցվում են

Վերանորոգման գումարի ավելացում ՀՄ արժեքին

Մարիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք վերանորոգման, ներքին հարադարման աշխատանքների գումարը ավելացվում է հիմնական միջոցների սկզբնական արժեքին հանրային հատվածում։

Կարդալ ավելին Վերանորոգման գումարի ավելացում ՀՄ արժեքին

Դեբիտորական պարտքի հաշվառում

Մարիաննա․

Խնդրում եմ ասել, թե հանրային հատվածում դեբիտորական պարտքերը հաշվառելիս տրված զեղչը հանու՞մ ենք, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Դեբիտորական պարտքի հաշվառում

Հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հարցը վերաբերվում է հանրային հատվածի հաշվապահական ձևակերպմանը: ՊՈԱԿ-ը ձեռք է բերել հետևյալ ապրանքները ՝
1․ Մարմնամարզական ներքնակ 4 հատ 15 000 = 60 000
2․ Ֆուտբոլի գնդակ 4 հատ 6 000 = 24 000
3․ Վոլեյբոլի գնդակ 4 հատ 5 000 = 20 000
4․ Բասկետբոլի գնդակ 4 հատ 7 000 = 28 000
5․ Մարմնամարզական օղակների կոմպլեկտ 1 հատ 25 000 = 25000
6․ Մարմնամարզական այծիկ 1 հատ 20 000 = 20 000
7․ Մարզական պարկեր 4 հատ 5500 = 22 000
Ընդամենը 199 000:

Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է սրանք ճանաչել արագամաշ առարկա, եթե այո, խնդրում եմ գրեք նաև հաշվապահական ձևակերպումը, քանի որ վճարման հանձնարարագրի մեջ առկա հաշիվների թղթակցությունը համակարգը սխալ է ճանաչում, հավանաբար որևիցե սխալ եմ թույլ տալիս: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Արփինե.

Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստերը, իր պատասխաններով։ Ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Իրինա.

Հանրային հատվածի հաշվապահություն. տալ ձևակերպում կազմակերպությունը վարձակալության է տվել հողատարածք, դուրս է գրել հարկային հաշիվ:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

ՀԾ ուղեցույց

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: “ՀԾ Հանրային հատված”-ի ուղեցույց ունե՞ք:

Կարդալ ավելին ՀԾ ուղեցույց

Վերանորոգման ծախսերի ֆինանսավորում

Անուշ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հանրային հատվածի կազմակերպություն է։ Պետք է կատարվի շենքի կոսմետիկ վերանորոգում և մեծ գումարի չափով։ Հարցս հետևյալն է՝ վերանորոգման ծախսերի ֆինանսավորումը կարո՞ղ ենք կատարել վարչական բյուջեից, թե՞ պետք է կատարել պարտադիր ֆոնդային բյուջեից։

Կարդալ ավելին Վերանորոգման ծախսերի ֆինանսավորում

Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Հաշվապահական հաշվառման տարբերություններ

Վլադ.

Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման տարբերություններ

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar.

Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am

Կարդալ ավելին Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ն կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17
Հեռախոս՝ 060 500987
Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» որակավորման քննության նախապատրաստական դասընթաց
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝
✅15 դաս, 2 ժամ տևողությամբ,
✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում,
✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ,
✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։ Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։ Գրանցվելու համար անցեք հղմամբ…
Արժեքը՝ 100 000 դրամ

Կարդալ ավելին ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ն կազմակերպում է #դասընթաց

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Ռիմա.

Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն hayrapetyan-rima շնիկ mail.ru

Կարդալ ավելին Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար

Սուսաննա.

Խնդրում եմ, ասեք՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժե՞շտ է ունենալ հաշվապահի լիցենզիա։ Կա՞ արդյոք շեմ, որից հետո լիցենզիա ունենալը պարտադիր է, և ո՞ր օրենքի հիման վրա։

Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար