Վերանորոգման ծախսերի ֆինանսավորում

Անուշ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հանրային հատվածի կազմակերպություն է։ Պետք է կատարվի շենքի կոսմետիկ վերանորոգում և մեծ գումարի չափով։ Հարցս հետևյալն է՝ վերանորոգման ծախսերի ֆինանսավորումը կարո՞ղ ենք կատարել վարչական բյուջեից, թե՞ պետք է կատարել պարտադիր ֆոնդային բյուջեից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՏԻՄ օրենքի հ.89-ի մաս 3-ի համաձայն
3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
Բյուջետային համ-ի մասին օրենքի հ.1,2 մաս 3-ի
3. Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը:
7. Ոչ ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հիմնական ֆոնդերը), բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական և համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները:
Ձեր դեպքում կատարվելու է հիմնական միջոցի արժեքի ավելացման աշխատանքներ, հետևաբար պետք է դրանք կատարվեն ֆոնդային բյուջեից։