Tag: հաշիվ վավերագիր

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Կարդալ ավելին Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝

1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես.

ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Ապառիկի ձևակերպում

Արմինե,

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ապառիկի ձևակերպման դեպքում հաշիվ-ապրանքագիրը դուրս են գրում ապառիկի ընդհանուր գումարո՞վ, թե՞ հանում են բանկի գործընկերոջ տոկոսները։

Կարդալ ավելին Ապառիկի ձևակերպում

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա.

ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Աննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ):
1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ
2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր
3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում

Հասմիկ.

Բարև ձեզ: Արդյո՞ք էլ․ հաշիվ դուրս չգրելու համար սահմանված է պատասխանատվություն, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում

Ի՞նչպես դուրս գրել հաշիվ

Ի՞նչպես դուրս գրել հաշիվ մատակարարված ապրանքների համար e-invoicing ծրագրով Ա/Ձ-ի անունից, որն աշխատում է առանց ԱԱՀ, 3,5% շրջհարկով:

Կարդալ ավելին Ի՞նչպես դուրս գրել հաշիվ

Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի

Իզաբելա.

Հարգելի գործընկերներ,
ԼՂՀ Հայաստանյան մասնաճյուղը կատարել է ապրանքի ներմուծում, կատարել է մաքսային ծառայությունների վճարում և պետք է ապրանքը տեղափոխի ԼՂՀ: Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի:

Կարդալ ավելին Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի

Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին – դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը “արխային” չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:

Կարդալ ավելին Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ

Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը

Arpine.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:

Կարդալ ավելին Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը

Արդյո՞ք կարելի է փաստաթուղթը չեղյալ համարել

Սոնա Թ.

Բարև ձեզ, մի բան հարցնեմ:
Եթե Ա/Ձ մայիս ամսին դուրս է գրել ծառայությունների հաշվարկային փաստաթուղթ, սակայն պետք է դուրս գրեր առաքման հաշվարկային փաստաթուղթ, կարո՞ղ եմ չեղյալ ճանաչել և փոփոխել հաշիվը այն դեպքում, երբ այն ստորագրված է մյուս կազմակերպության կողմից, և եթե կարող եմ` ի՞նչ հիմքով կամ օրենքի ո՞ր կետով:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է փաստաթուղթը չեղյալ համարել

Հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում արդյո՞ք այլևս պարտադիր չէ ակտ կամ այլ փաստաթուղթ կազմելը դիմացի կողմի հետ:

Կարդալ ավելին Հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում