24/10/2026

հաշմանդամ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը 176 օր գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, և հիմա նրան երկրորդ կարգի հաշմանդամություն են տվել, կարելի՞ է նրան ազատել աշխատանքիս օրենսգրքի 113 հոդվածի 7-րդ մասով:

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը ամիսներ շարունակ եղել բյուլետենի մեջ, ու հիմա իր վերջին բյուլետենը ավարտվել է սեպտեմբերի 15-ին, ու իրեն պետք է արդեն երկրորդ կարգի հաշմանդամ ճանաչեն, չի կարող աշխատել, ինչպե՞ս է կարգը, ե՞րբ պետք է նրան ազատել աշխատանքից ու ո՞ր հոդվածի հիման վրա, ո՞ր ամսաթվով, բյուլետենի մեջ գրված է, որ ավարտվում է սեպտեմբերի 15-ին, ուր որ պետք է ներկայանա աշխատանքի սեպտեմբերի 16-ին:

Դիաննա Ստեփանյան.

Բարև Ձեզ: Իմ հարցը կապված է ապրանքների ներմուծման ու հարկման հետ: ՀԿ-ն ցանկանում է ապրանք ներկրել (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերականգնողական պարագաներ) ու վաճառք իրականացնել ստացված շահույթը հասարակական նպատկներով իրականացնելու համար (համապատասխանում է կանոնադրական նպատակներին): Բացի մաքսային վճարը, ԱԱՀ պե՞տք է վճարի:

Անի.

Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման համակարգով աշխատող կազմակերպությունն ունի հաշմանդամ աշխատակիցներ, որոնց աշխատավարձի գումարը կազմել է 700 000 դրամ: Գիտեմ, որ հաշմանդամ աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը ևս նվազեցման ենթակա է: Ինչպե՞ս ձևակերպել այդ 1 050 000 դրամը:
դտ 713 կտ 527 – 700 000
դտ 713 կտ ՞ 1 050 000

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Արտակ.

Բարև ձեզ:
Եթե աշխատողին ընդունում ենք որպես անվտանգության աշխատակից, ով նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է տվյալ աշխատակցին որպես արտոնությու՞ն, այսինքն՝ գործատուն իր եկամտահարկը ՊԵԿ չի՞ վճարում, այլ այն փոխանցվում է աշխատակցի աշխատավարձի քարտին, եթե այո, ապա խնդրում եմ, օրենքի հղումը կգրե՞ք:
Առավել մանրամասն. հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի (կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ) համախառն աշխատավարձը կազմում է 108 974 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձը՝ 82 000 ՀՀ դրամ: Կա՞ արդյոք օրենքի կարգավորում, որ կազմակերպությունը աշխատակցի եկամտային հարկը վճարի ոչ թե պետությանը, այլ աշխատակցին (տվյալ դեպքում աշխատողը ստանա 108 974 ՀՀ դրամ 82 000 ՀՀ դրամի փոխարեն), և վճարված 108 974 ՀՀ դրամը աշխատակցին վճարելու դեպքում հավելյալ եկամտային հարկ չառաջանա։
Շնորհակալություն:

Աշոտ.

Ողջույն։ Ես առաջին կարգի հաշմանդամ եմ։ Աղոտ գիտեմ, որ իմ դեպքում աշխատանքային օրենսգիրքը ուրիշ է։ Ես կարո՞ղ եմ համատեղելիությամբ երկու տեղ աշխատել։ Առավելագույնը քանի՞ ժամ աշխատելու իրավունք ունեմ։

Գևորգ.

Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Աշոտ.

Բարև ձեզ։

Խնդրում եմ պարզաբանել.
Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը. մեկ տարին 360 օր, թե՞ 365: Հաշվարկման կարգում գրված էր, որ 30 օրը մեկ ամիս է և 12 ամիսը` մեկ տարի:

Ո՞րն է ստաժի օրացուցային տարին և ի՞նչն է պատճառը, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը հաշմանդամության կենսաթոշակի փոխելու համար դիմելիս մերժում են` պատճառաբանելով, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվել օրացուցային 9 տարի 6 ամիս աշխատանքային ստաժի հաշվառմամբ: Ինչու՞ երեխայի խնամքի ժամանակահատվածն այս դեպքում չի հաշվարկվում։

Կանխավ` շնորհակալություն:

Սարգիս.

Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:

2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն: