Հաշմանդամի եկամտային հարկը

Արտակ.

Բարև ձեզ:
Եթե աշխատողին ընդունում ենք որպես անվտանգության աշխատակից, ով նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է տվյալ աշխատակցին որպես արտոնությու՞ն, այսինքն՝ գործատուն իր եկամտահարկը ՊԵԿ չի՞ վճարում, այլ այն փոխանցվում է աշխատակցի աշխատավարձի քարտին, եթե այո, ապա խնդրում եմ, օրենքի հղումը կգրե՞ք:
Առավել մանրամասն. հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի (կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ) համախառն աշխատավարձը կազմում է 108 974 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձը՝ 82 000 ՀՀ դրամ: Կա՞ արդյոք օրենքի կարգավորում, որ կազմակերպությունը աշխատակցի եկամտային հարկը վճարի ոչ թե պետությանը, այլ աշխատակցին (տվյալ դեպքում աշխատողը ստանա 108 974 ՀՀ դրամ 82 000 ՀՀ դրամի փոխարեն), և վճարված 108 974 ՀՀ դրամը աշխատակցին վճարելու դեպքում հավելյալ եկամտային հարկ չառաջանա։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հարկային օրենսգիրքը այդպիսի արտոնություն չի տալիս։

Tigran

Շահութահարկ վճարողների համար տրված է նվազեցման հնարավորություն. շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող (այդ թվում՝ համատեղության կարգով), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա շահութահարկ վճարողին ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 տոկոսը՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: