Tag: Հարկային օրենսգիրք
Ֆին Պրո Սոլյուշնս ընկերությունը կազմակերպում է դասընթաց
ՀՕ հոդված 147 վերաբերյալ
Դավիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Հարկային օրենսգրքում, եկամտային հարկին վերաբերվող մասւմ, այսպիսի բան է գրված․
Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) 1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ ․․․ 16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: ․․․ Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։
Հիմա հարցս՝ իսկ եթե այն մարդը, ում վաճառվում է բնակարանը, գրանցված է որպես անահատ ձեռնարկատե՞ր։ Նա փաստորեն “անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ” չի՞ կարող համարվել, և վաճառողը պիտի մուծի եկամտային հա՞րկ։ Ես հասկանում եմ, որ դա մի քիչ աբսուրդ է հնչում, բայց օրենքւմ կարծես հենց դա է գրված։ Կարո՞ղ եք մեկնաբանել, թե իրանակում ընդունված պրակտիկայում ոնց է արվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Հարկային օրենսգրքի փոփոխություն
Վահագն․
Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։
Ներբեռնել e-invoicing ծրագիրը
Այս հղումներով կարող եք ներբեռնել e-invoicing ծրագիրը , ինչպես նաև այցելել էլեկտրոնային հաշվետվությունների էջը, ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ծանոթանալ Հարկային օրենսգրքին և աշխատանքային օրացույցին, ներբեռնել փաստաթղթերի ձևանմուշներ։
Ներբեռնել e-invoicing ծրագիրը
Ծրագիրը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում դուրս գրել հաշիվներ, ստեղծել, դադարեցնել կամ վերագրանցել առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև վարել գրանցված գրքերը։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է դիտել դուրս գրված և այլ անձանցից ստացված հաշիվները։
ՄանրամասնՀարկային գործակալ
Լանա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:
Մանրածախ առևտրի հետ կապված
Լիլիանա․
Բարև ձեզ։ Ծնդրում եմ ասացեք՝ մանրածախ առևտրում ՀՕ, հոդվածը 73-ը ե՞րբ է կիրառվում։
Հարկային օրենսդրության վերաբերյալ դասընթացներ
Աստղիկ.
Սիրելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ մասնակցել հարկային օրենսդրության դասընթացների։ Որտեղ նայում եմ, հաշվապահական դասեր են, որոնց մի մասը վերաբերում են հարկայինին, բայց ինձ պետք է կոնկրետ հարկային օրենսդրությունը առավել խորը, քանի որ հաշվապահական դասընթացը արդեն անցել եմ։
Սկսնակ հաշվապահի դասընթացներ
Աստղիկ․
Ողջույն բոլորին։
Ես սկսնակ հաշվապահ եմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ կազմակերպություն կամ անհատ, որտեղ կամ ում մոտ կարող եմ անցնել դասընաթացներ և պրակտիկ օրինակների վրա ավելի խորը ուսումնասիրել տարբեր ոլորտներին առնչվող հաշվապահական հարցեր, հատկապես հարկային օրենսգիրքը։ Անընդհատ կարդում եմ, բայց հասնում եմ մի կետի, որտեղ պետք է մասնագետի բացատրություն ու ուղղորդում, կանխավ շնորհակալ եմ խորհուրդների և հարցումս տեղադրելու համար։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նարեկ.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության (կամ (միկրոբիզնեսի) վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն կամ օրենսդրության հղում կուղարկե՞ք:
Հարկերի մասին ձեռնարկ
Անի.
Բարև Ձեզ:
Ես մի հարց ունեմ:
Ցանկանում էի իմանալ` կա՞ արդյոք որևէ ձեռնարկ հարկերի մասին: Օրինակ` ո՞ր ոլորտում ի՞նչ հարկեր են վճարում, ե՞րբ են հարկերից ազատվում և այլն: Որպեսզի անհատը կարողանա կողմնորոշվել` ինչ ընկերություն կամ ԱՁ է ցանկանում բացել, որ ոլորտում և որտեղ ինչքան հարկ կվճարի և որտեղ հարկերից կազատվի:
Կանխավ շատ շնորհակալություն:
Եթե նույնիսկ ինչ-որ կայք կամ ինչ-որ ուղեցույց ունեք, խնդրում եմ նշեք հղումը:
Հարկային օրենսգրքի փոփոխություններ
Թամարա.
2022թ. հունվարի 1-ից հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
Շրջանառության հարկ
Էսթեր.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ է որևէ մեկը օգնել ինձ հասկանալ Հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության էությունը․ «2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս»։ (ԳԼՈՒԽ 55, Շրջանառության հարկի համակարգը):
Կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել
Andranik.
Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:
Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։
Կանխիկ գործարքների վերաբերյալ
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասեր
Արայիկ.
Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:
Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված
Հեղինե Մանասյան.
Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:







