Posted in Թեստեր Թեստ Mix (թեստ #27) 10/10/2024 Մեկնաբանել on Թեստ Mix (թեստ #27) 1551 1090 Created on Հոկտեմբեր 10, 2024 By Accountant.am Թեստ Mix (թեստ #27) 1 / 15 Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ նախապես վճարված կանխավճարի դիմաց ստացվել են ոչ նյութական ակտիվներ․ Դտ 224 Կտ 131 Դտ 152 Կտ 131 Դտ 131 Կտ 152 2 / 15 Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկային հաշվից փոխանցվել է գործառնական վարձակալությամբ ստացված գույքի համար վարձավճար․ Դտ 531 Կտ 252 Դտ 713 Կտ 531 Դտ 224 Կտ 252 3 / 15 Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկվել է արտադրամասի նոր շենքի կառուցման համար օգտագործվող հիմնական միջոցների մաշվածությունը․ Դտ 821 Կտ 527 Դտ 821 Կտ 111 Դտ 821 Կտ 112 4 / 15 Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․ Դտ 811 Կտ 527 Դտ 812 Կտ 527 Դտ 713 Կտ 527 5 / 15 Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկային հաշվից առհաշիվ գումար է փոխանցվել հաշվետու անձին․ Դտ 228 Կտ 251 Դտ 228 Կտ 252 Դտ 228 Կտ 253 6 / 15 Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ պարգևատրման գումարները հաշվի են առնվում՝ 1/12-ի չափով Ամբողջությամբ Պարգևավճարները չեն ներառվում հաշվարկում 7 / 15 Հայրության արձակուրդ տրամադրելու դեպքում գործատուն վճարում է․ Նվազագույն ամսական աշխատավարձի չափով Աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով Աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը 8 / 15 Փորձաշրջան կարող է սահմանվել․ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով փորձաշրջան ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է սահմանվել մինչև տասներկու ամիս ժամկետով փորձաշրջան Գործատուի պահանջով կարող է սահմանվել մինչև տասներկու ամիս ժամկետով փորձաշրջան 9 / 15 Մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է՝ Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր Անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 10 / 15 Ամենամյա արձակուրդի վճարման ժամանակ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաև՝ Աշխատանքի ընդունման ամիսը՝ անկախ ընդունման օրվանից Միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող ամիսը Աշխատանքի ընդունման ամիսը, եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի ամսվա ընթացքում 11 / 15 Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ․ 0.04 տոկոսի չափով 0.75 տոկոսի չափով 0.1 տոկոսի չափով 12 / 15 2000թ․ արտադրության 250 ձիաուժ ունեցող բեռնատարի համար տարեկան գույքահարկը կկազմի․ 0 դրամ բեռնատարի շուկայական արժեքի 1 տոկոսը 50 000 դրամ 13 / 15 Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․ 5 տոկոս դրույքաչափով 10 տոկոս դրույքաչափով 20 տոկոս դրույքաչափով 14 / 15 Շահութահարկ վճարող կազմակերպության նախորդ տարվա շահութահարկը կազմել է 1,500,000 դրամ, իսկ նախորդ եռամսյակի եկամուտները՝ 10,000,000 դրամ։ Որքա՞ն կկազմի տվյալ եռամսյակի շահութահարկի կանխավճարը․ 200 000 դրամ 300 000 դրամ 500 000 դրամ 15 / 15 ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման դեպքում հարկման բազան որոշվում է․ մատակարարի կողմից դուրս գրված հաշվի դուրս գրման ամսաթվի դրությամբ ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքը հիմք վերցնելով ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու ամսաթվի դրությամբ ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքը հիմք վերցնելով ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը ներկայացնելու ամսաթվի դրությամբ ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքը հիմք վերցնելով 0% Վերսկսել Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #2) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #7) Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9) Թեստ – 9 հարց հարկային ոլորտից (թեստ #21)