Z.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է աշխատում կազմակերպությունը, որը զբաղվում է բանջարեղենի և մրգերի արտահանումով: Եթե կարելի է` հղում կատարեք օրենքից: Շնորհակալություն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Z.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է աշխատում կազմակերպությունը, որը զբաղվում է բանջարեղենի և մրգերի արտահանումով: Եթե կարելի է` հղում կատարեք օրենքից: Շնորհակալություն:

Vaal.
Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝
Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու:
Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է)
Շնորհակալություն:
Edgar.
ԱՁ մեկ միլիոն դրամից ավել կուտակված պարտք ունի, գործող բիզնես է, սակայն ամիս ամիս քիչ է մարվում և շատ է ավելանում: Հաշվապահը հավատացնում է, որ ելք չկա տոկոսներ չավելանալու: Պետք է մայր գումարը մարել, որ տոկոսներ չգա: Հարցս կայանում է հետևյալում` չկա օրենքով մի կետ, որ դադարեցվի տոկոսների այդ անիրական թվերի ավելացումը, որպեսզի հնարավոր լինի, օրինակ, վեց ամսում մարել ամբողջ գումարը:
Gohar.
Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը:
Կանխավ շնորհակալություն:
Helen.
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Մեկ այլ կազմակերպությանը տալիս է ավտոաշտարակ վարձակալությամբ, սակայն վարորդին նույնպես վարձատուն է ապահովում: Ի՞նչ տեսակի ծառայություն դա կհամարվի և ի՞նչ հարկատեսակով կհարկվի: Կանխավ շնորհակալ եմ:
Marat.
Բարև ձեզ:
Մտադիր եմ գրանցվել որպես անհատ ձեռներեց ոսկերչությամբ զբաղվելու համար: Կարո՞ղ եք օգնել հաշվել հնարավորին հարկերը և տուրքերը:
Հ.Գ. բնակության վայր` Դիլիջան:
A. Anush.
Բարև ձեզ.
Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, որից հետո զբաղվելու եմ մանրածախ առևտրով, իսկ ապրանքները ներմուծելու եմ այլ երկրներից, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու, դրանց դրույքաչափերը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
Անահիտ.
Խնդրում եմ ասեք` Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ -ն ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Angela.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել հասկանալ. անասնաբուժական ծառայությունները, ենթադրենք շների ու կատուների վակցինացիան, անհատ անձը իրականացնում է վճարովի, որևէ հարկատեսակով հարկվելու՞ է, թե՞ ոչ: Եթե նույն ծառայությունները իրականացվեն կազմակերպության միջոցով, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ընդհանրապես ոլորտը կարգավորող ի՞նչ օրենքներ կան:

Արփինե.
Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:
Հովո.
Հարգելիներս, խնդրում եմ, մի հարցով օգնեք. սկսնակ վարսավիր եմ և ուզում եմ աշխատել օրենքի սահմաներում, սակայն ամենամատչելի հարկերով: Խնդրում եմ, օգնեք՝ ինչի՞ց սկսեմ, և ո՞րը կլինի ամենահարմար հարկի տեսակը, աշխատելու եմ մենակ, աշխատողներ չեմ ունենալու: Նախապես շնորհակալություն:
Marine.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք ինձ: Հարցս հետևյալն է. Ա/Ձ -ն իրականացրել է վարսավիրական գործունեություն, բայց հիմա գործունեությունը ցանկանում ենք փոխել, այսինքն տարածքը տալ վարձակալության այլ Ա/Ձ-ի: Ի՞նչ փաստաթղթային փոփոխություն պետք է արվի հարկային տեսչությունում և ի՞նչ հարկատեսակով պետք է արդեն հարկվենք: Կանխավ շնորհակալություն:
Գարիկ.
Բարև ձեզ:
Ես գազալցակայանում տեղադրել եմ սուրճի ապարատ (vending machine), դրա համար պետք է գրանցեմ ԱՁ, կասե՞ք` ինչ հարկատեսակով է հարկվելու` ամսակա՞ն, թե՞ եռամսյակային, ու ինչպե՞ս են հաշվարկում հարկը: Հումքը գնում եմ կազմակերպությունից ՀԴՄ կտրոններով:
Շնորհակալ եմ:

Մարգարիտա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:
Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:
Կանխավ շնորհակալություն:
Andranik.
Հարգելի հաշվապահներ,
եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ):
Շնորհակալություն:
Գեորգի.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:
Արման.
Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ “դրսից” գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ “դրսից” գնորդների համար` շրջանառության հարկ:
Գևորգ.
Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ
Tigran.
Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն, որը աշխատացնում է համակարգչային խաղերի սրահ – game zone (sonyplaystation):
Anna.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Վեգիս.
Բարև ձեզ:
Այսպիսի մի հարց՝ եթե ես այս տարի գնում եմ հողատարածք 150 000 USD-ով և հենց այս տարի վաճառում եմ այդ հողատարածքը 900 000 USD-ով, ի՞նչ հարկեր կարող են առաջանալ: Այս տարի ուրիշ ոչ մի գործարք չեմ արել:

Sargis.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.
1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:
Շնորհակալություն:
Հրայր.
Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.
1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:
2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:
Կարեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:
Meri.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:

Նանա.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է.
131-252
813-132
Գոռ.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ տան պայմաններում պատրաստել սնունդ և վաճառել խանութներին և դպրոցներին: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում դրանից, ինչի՞ց սկսեմ օրինականացումը:
Gevorg.
Բարև ձեզ:
Ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ` կարի ատելյե բացելու համար:
Ինձ պետք է իմանալ, թե ինչ հարկատեսակներ պետք է մուծի ծառայություն տրամադրող ԱՁ-ն:
Որքանով որ տեղյակ եմ` ծառայություն տրամադրող ԱՁ-ն պետք է վճարի ֆիքսված 5 000 դրամ ԱՁ-ի համար և 5% շրջանառության հարկ:
Սակայն, ինչքան գիտեմ, հիմա կա հարկավորման 2 տարբերակ՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ:
Կուզենայի հստակ իմանալ այդ երկուսի տարբերությունները:
1. Ծառայությունների տրամադրման դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:
2. Արդյո՞ք ես կարող եմ ընտրություն կատարել, թե ինչ ձևով հարկվեմ:
Նախապես շնորհակալություն: