22/10/2026

հարկեր և տուրքեր

Հասմիկ.

Խնդրում եմ, պատասխանեք: Նոր փոփոխություններից ելնելով` արդյո՞ք վերջնահաշվարկից կատարվում են պահումներ` սոց. և եկամտահարկ: Խոսքս միայն վերջնահաշվարկի մասին է` առանց աշխատավարձի: Ասեմ, որ ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Խնդրում եմ պատասխանել շտապ:

Սիրանուշ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Եվգենյա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:

Արման

Բարև ձեզ: Ես երկար տարիներ աշխատել եմ կահույքագործության ոլորտում, եղել եմ գրանցված աշխատող: Այժմ ես ցանկանում եմ ինքնուրույն աշխատել, այսինքնˋ ինքս ընդունեմ կահույքի պատրաստման պատվերներ, բայց չխախտեմ օրենքը: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է դիմում ներկայացնեմ և ինչքա՞ն պետք է վճարեմ յուրաքանչյուր ամիս, եթե որևէ գործ անում եմ կամ եթե որևէ ամսում ոչ մի գործ չեմ անում:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ առժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ….. հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:

Յաննա.

Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:

Անահիտ Հ.

Սիրելի կոլեգաներ,
ԱԱՀ վճարող կազմակերպությունը վճարել է ոչ ռեզիդենտին, որը գտնվում է ՌԴ-ում, իր կազմակերպությունում սարքավորումը տեղադրելու համար:
Ի՞նչ պարտավորություններ կառաջանան ռեզիդենտի մոտ ոչ ռեզիդենտի փոխարեն:

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Susanna.

Հարգելի կոլեգաներ,
հարկային տեսչությունից փորձել եմ ուզել մեր կազմակերպության հարկերի մնացորդի մասին տեղեկանք: Այն ստացել եմ առանց շահութահարկի մնացորդի, որը հետագայում պարզել եմ բանավոր: Մնացած մնացորդներն էլ չեն համընկնում իմ ունեցած տվյալների հետ:
Հարց` ինչպե՞ս ես կարող եմ հստակ տեղեկանալ կաղմակերպության հարկերի շարժի մասին ՀՏ-ից և անհամապատասխանության դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Էլեկտրոմոնտաժային աշխատանքներ մատուցող հիմնարկում վարձու աշխատողների հետ պայմանագիր կնքելուց հետո ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում (աշխատավարձի մասով): Օրինակ անձին (կռունկի աշխատող) վարձում են մի քանի օրով:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ավտոլվացման կետ բացելու բացելու համար ի՞նչ հարկեր պետք է մուծվի, բացի ստանդարտ սոց.-ից և եկ/հ-ից: Ես գիտեմ, որ հաստատագրված վճար է, բայց թե ինչքան և ինչպես է այն որոշվում, չգիտեմ:Կանխավ շնորհակալություն: