22/10/2026

ՀԴՄ

ԱՆՆԱ.

Ես բնակվում եմ ներկա պահին Իջևան քաղաքում: Այստեղ ՀԴՄ կտրոններ գրեթե չեն տալիս: Ամեն անգամ խնդրում եմ և պահանջում, նույնիսկ մի խանութում ասեցին “Ամիսը մեկ անգամ ես մեր խանութ մտնում, քեզ ինչի՞ համար տանք”: Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել, ինչպես պայքարել:

Անժելա.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Edgar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող: Իրականացնում է մանրածախ վաճառք խանութից և մեծածախ վաճառք պահեստից: Խանութում առկա է ՀԴՄ: Արդյո՞ք ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է նաև պահեստում, թե՞ կարելի է օգտագործել առաքման գիրք: Սակայն եթե հաշվի առնենք, որ կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում, կարելի է ենթադրել, որ առաքման գիրքն էլ պարտադիր չէ: Պարտադիր չէ նաև ՀԴՄ-ն, քանի որ ըստ ՀԴՄ-ի կիրառման մասին օրենքի ՀԴՄ-ն պարտադիր է միայն մանրածախ վաճառք իրականացնելիս: Այս դեպքում ինչպե՞ս է պետք վարվել: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հնարավորությոն դեպքում հղում անել համապատասխան օրենքներին կամ կարգին:

Syuzik.

Ինչպե՞ս են մանրածախ սննդի խանութներում կատարում հաշվառումը: Ինձ հետաքրքիր է նաև` ինչպես են հաշվում վաճառված ապրանքի ինքնարժեքը: Չէ՞ որ մեր մոտ լինում է միայն ՀԴՄ կտրոնները, իսկ իրականում ինչ է վաճառվել, պարզ չի: Կանխավ շնորհակալ եմ:

Թերեզա.

Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:

Անժելա.

Բարև Ջեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալը: Եթե կազմակերպությունը իր իրավաբանական հասցեն փոխում է, ՀԴՄ-ի ապարատը նույնպե՞ս պետք է վերագրանցել: Եթե այո, ապա ի՞նչ հերթական քայլեր պետք է անել: Նախապես շնորհակալ եմ:

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն` վուլկանացում, շարժիչի վերանորոգում, բալանսիրովկա: Բնականաբար կա ՀԴՄ, հասույթը գրանցվում է ըստ ՀԴՄ-ի տվյալների: ՍՊԸ-ն պե՞տք է ունենա ծառայությունների ցանկ և դրանց գինը նախապես սահմանված ձևով (օրինակ հրամանով): Շարժիչի վերանորոգման դեպքում կատարվող աշխատանքների ցանկը շատ է, և գներն էլ շատ տարբեր` և մեքենայի տեսակից, և կատարված աշխատանքի քանակից կախված: Խնդրում եմ օգնեք, համոզված եմ, որ այդ հարցը շատերի մոտ կա:
Կանխավ շնորհակալություն:

Կամո.

Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է “դրամական հաշվարկները” բառակապակցությունը “ՀԴՄ-րի մասին” օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:

Ռուբեն.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ – ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:

Արթուր.

Բարև բոլորին:
Կարո՞ղ եք ասել, եթե խմորեղենի արտադրամասում, որը պատկանում է որևէ ՍՊԸ-ի, վաճառք չի իրականացվում, այլ դա իրականացվում է մեկ այլ ՍՊԸ-ի պատկանող կոնկրետ խանութում.
1. արդյո՞ք պետք է ՀԴՄ
2. ի՞նչ կարգով է հարկվում գործունեության իրականացումը
3. արդյո՞ք տվյալ գործունեության մասով հարկային դաշտ են մտնում և´ արտադրամասը, և´ խանութը, և ո՞րն է հարցի ամենաճիշտ լուծումը:

Սրբուհի.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

Դավիթ Ասատրյան.

Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:

Anushik.

Կատարված գնումների համար ՀԴՄ կտրոնները, որոնք չեն գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք ծախս համարվող փաստափուղթ կարող են հանդասանալ, եթե կտրոնի հակառակ կողմում գնորդը գրի իր ՀՎՀՀ-ն, հասցեն և անվանումը, և ուրիշ ոչինչ չկցե՞լ:

Մարի.

Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց.
1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում
2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով
3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:

Anushik.

Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը. հանրագումարը իր մեջ ներառում է միայն իրացվա՞ծ արտադրանքի դիմաց ստացված դրամական միջոցները, այսինքն Z հաշվետվության գումարը, և ներկայացնելու եմ ամսակա՞ն կտրվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Gohar.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի:
Կանխավ շնորհակալություն:

Ռուզաննա.

Գնում կատարելու ժամանակ տրամադրվել է ՀԴՄ կտրոն, որի ժամանակ ՀԴՄ-ի թուղթը վերջացել է: Կտրոնի վրա կա ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, գումարը, սակայն հակառակ կողմում չկա շահող կտրոնի թվերը: Տուգանք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո` ի՞նչ չափով:

Լիանա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Նորաբաց ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ` այսինքն սկզբից հավաքագրել է իր բազայում աշխատանք փնտրող անձանց, իսկ հետո գտնում է գործատուներին, մատուցում է նաև բնակարանների մաքրման ծառայություններ: Օրինակ` քաղաքացին դիմել է ՍՊԸ-ին, որ պատրաստ է տնային աշխատանքներ կատարել, մեկ այլ քաղաքացի էլ դիմել է այն մասին, որ իրեն հարկավոր բնակարանի մաքրման աշխատանքներ իրականացնող: Ինչպե՞ս ձևակերպել այս գործարքը, ՍՊԸ-ն սոց. վճարելու՞ է, թե՞ ոչ: ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպիսի՞ գրքեր պետք է վարի ՍՊԸ-ի հաշվապահը և կադրերի տեսուչը: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, ինչպես նաև ինտերնետ ծառայություն է մատուցում, ունի հսկիչ-դրամարկղային մեքենա: Հարցս` ԱՊՊԱ-ի ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Ամալյա.

Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Խանութից ապրանք ձեռք բերելու դեպքում ՀԴՄ կտրոնը բավակա՞ն է ծախս ցույց տալու համար, թե՞ պետք է հաշիվ-ապրանքագիր լինի: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի հաշվապահներ:

Գևորգ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ հնարավորության դեպքում պատասխանել: Ինչ-որ մի առևտրային կետից ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում եթե կտրոնի վրա առանձնացված չէ ԱԱՀ-ի գումարը, արդյո՞ք կարող եմ ես այն առանձնացնել ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ՀԴՄ տրամադրող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, թե չէ: Կանխավ շնորհակալություն: