24/10/2026

ձևակերպում

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների և փաստաթղթերի կազմման հարցում։ Ընկերությունը ձեռք է բերել ՀՄ/սարքավորում/ ֆիզիկական անձից առանց որևէ փաստաթղթի։ Արժեքը կազմում է 3000$: Ինչպե՞ս ցույց տամ ՀՄ-ի ձեռքբերումը։

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։

Աստղիկ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդին։ Դիցուք՝ մայիսի 28-ին հաշվարկվում և վճարվում է արձակուրդային վճար հունիսի համար, մայիսի 30-ին կատարվում է մայիսի աշխատավարձի հաշվարկ։ Արդյո՞ք այս դեպքում անհրաժեքշտ է ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը նշել տարանցիկ հաշիվ: Ե՛վ նշելիս, և՛ չնշելիս դրոշմանիշային վճարը հաշվարկվու՞մ է կրկնակի արձակուրդայինի համար և աշխատավարձի համար։ Ի՞նչ պետք է անել այդ պարագայում: Շնորհակալ եմ նախապես:

Անի.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները:

Եթե կնքվել է քաղիրավական պայմանագիր, հաշվապահական ձևակերպումներ կատարելիս, ինչպե՞ս պիտի ձևակերպվի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը:

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 17.04.2021թ.-ին ծառայությունների մատուցման հաշիվ է դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ 31.05.2021: Վճարումը կատարվել է 17.04.2021թ.-ին, և տրվել դրամարկղի մուտքի օրդերի անդորրագիր: Հարց. ինչպե՞ս ձևակերպել վճարումը՝ ստացված կանխավճար, թե՞ դ. պարտքի մարում:

Անի.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է լիզինգի գծով վարձատուի ձևակերպումներին։ Լիզինգի դեպքում որպես վարձատու համարվում է բանկը՞ և եթե այո, ապա ինչու՞ են ձևակերպումները կազմակերպությունների հաշվային պլանով։

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է առհաշիվ տրված գումարների ձևակերպմանը: Եթե կազմակերպության տնօրենին գումար է տրվում դրամարկղից կազմակերպության բանկային հաշվի մուտքագրման համար: Եթե ձևակերպվի առանց 228 հաշվի՝ դա կդիտվի՞ խախտում:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Կիմա.

1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում:
2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում:
3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում:
4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:

Անի.

Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։
Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։
Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալություն:

Ella.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը.
Տեղակայումը կատարվել է կապալառուական եղանակով՝ դրսից հրավիրված մասնագետների կողմից: Ըստ հարկային հաշվի ներկայացված գումարը կազմել է 420 000 դրամ, այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տեղակայված սարքավորումները ապրիլի 1-ին սկզբնական արժեքով հանձնվել են շահագործման:
Հունվարին շարունակվել է արտադրական նոր շենքի շինարարությունը: Շինարարությունը իրականացվել է տնտեսվարական եղանակով, որի ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները՝
ա) շինանյութեր
բ) հաշվարկվել է աշխատավարձ
գ) դրսից ստացված այլ ծառայությունների արժեքը, որոնց գումարը չի փոխանցվել այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
Հիմնական միջոցների դուրս գրման ակտով ապրիլի 1-ին դուրս է գրվել սարքավորում՝
ա) սկզբնական արժեքը
բ) կուտակված մաշվածությունը
գ) հաշվարկվել է աշխատավարձ լուծարող բանվորներին
դ) լուծարքից հետո մնացած նյութական արժեքները գնահատվել և մուտքագրվել են պահեստ:

Աստղիկ.

Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։
Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։
2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Արեգ.

Ողջույն բոլորին:
Ունեմ մի այսպիսի խնդիր.
ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով:
Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով:
2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում:
3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞
Կանխավ շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։
Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Նարեկ.

Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

Նանա.

Իսկ ինչպե՞ս է ձևակերպվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:

Hayk.

Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն: