22/10/2026

նպաստ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:

Լուսինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել. եթե օգոստոսից մինչև մայիսի 25-ը աշխատելուց հետո ուսուցիչը գնում է 140 օր ծննդաբերության արձակուրդի, որից հետո ցանկություն է հայտնում ստանալ նաև ամենամյա արձակուրդ: Այդ դեպքում 35 օրից քանի՞ օր արձակուրդ է ստանում ուսուցիչը` աշխատելով գրեթե 9 ամիս:

Armine.

Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:

Վազգեն.

Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները:
Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:

Fenya.

Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն:

Արմենուհի.

Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։

Մարինե Հովհաննիսյան.

Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:

Սիրվարդ․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:

Լիլիթ.

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում, բայց հաշվապահությանը դիմել եմ տվյալներս տան, որպեսզի հասանելիք գումարիս չափը պարզեմ. չեն տրամադրում, ու ոչ էլ հաշվում են՝ ասելով, որ կգա օրը կհաշվեն: Ես ուրիշ որտեղի՞ց կարող եմ վերցնել իմ աշխատանքային պատմությունը:

Սոնա.

Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։

Սոնա.

Բարև Ձեզ: Շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Աշխատում եմ երկու տեղ՝ մեկում որպես հիմնական աշխատող, իսկ մյուս տեղում պայմանագրային աշխատող եմ։ Այս դեպքում ի՞նչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը։

Աշխեն.

Բարև Ձեզ։ Մի հատ հարց ունեմ. ես աշխատող մայր եմ և հիմա գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Շուտով ծնվելու է երկրորդ երեխաս։ Ես ցանկանում եմ իմանալ՝ ինձ բյուլետեն հասնու՞մ է, թե ոչ: Եթե ոչ, ապա աշխատանքի վերադառնալու դեպքում կստանա՞մ բյուլետեն։ Մեկ հարց ևս. երբ երկրորդ երեխաս ծնվի խնամքի նպաստ միայն երկրորդ երեխայի համար արդեն կստանա՞մ, թե՞ երկուսի համար էլ կստանամ։

Արևիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք. ես 2 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնալու, իսկ իմ գործատուն իմ ֆիզ. 126 000 է ուզում տալ, իսկ ես իմացել եմ, որ 372 000 է։ Ասեք խնդրում եմ՝ նա իրավունք ունի՞ պատճառներ փնտրի և ինձ ազատի աշխատանքից, և դա այն դեպքում, երբ չարաշահում են աշխատանքային իրավունքները և կարելի է ասել՝ աշխատանքային թրաֆիքինգ է աշխատողների հանդեպ կիրառվում։

Rob.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:

Շուշան.

Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։

Rob.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:

Նվարդ Մաթևոսյան.

Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:

Արմենուհի.

Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:

Աննա.

Բարև Ձեզ: Ես հաշվառված եմ և բնակվում եմ գյուղական համայնքում, գրանցված աշխատող եմ համարվում այնպիսի կազմակերպությունում, որը գտնվում է լուծարային փուլում, արդեն ֆիզ. արձակուրդում եմ: Կազմակերպությունն ասում է, որ 140 օրը լրանալուց հետո ևս 1ամիս համարվելու եմ իրենց աշխատողը, իսկ դրանից հետո աշխատանքային պայմանագիրը խզվելու է /ծանուցում արդեն ստացել եմ/: Այսինքն՝ ես մեկ ամիս ստանալու եմ 53 000դրամ /26 500 – պետությունից + 26 500 – կազմակերպությունից/: Խնդրում եմ ինձ կասեք, արդյոք կազմակերպությունն իրավունք ունի՞ այս տարբերակով պայմանագիրը խզել, և ես կարո՞ղ եմ մեկ անգամ ստանալու դեպքում ստանալ 53 000-ական դրամները պայմանագիրը խզելուց հետո, եթե այո, մինչև ե՞րբ կստանամ: Շնորհակալություն: