Tag: շինարարություն

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա.

Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը

Էրիկա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել, եթե շինարարության համար կազմվել է նախահաշիվ, որի մեջ նշված է օգտագործվող նյութերը և մեկ տողով այլ ծախսեր, ապա կատարվող աշխատանքի համար աշխատավարձի գումարը պետք է հաշվարկվի առանձին թե ոչ, օրինակ ըստ նախահաշվի տեղադրվելիք մեկ շքամուտքի լուսավորման լամպի համար նյութեր- 6.69, վերադիր ծախսեր-0.34, չնախատեսված ծախսեր-0.13, այս նախահաշվի հիման վրա ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը: Նախապես շատ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը

ԱԱՀ-ի հաշվանցում

Meri.

Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը:
Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի հաշվանցում