Tag: շինարարություն
Լիցենզիայի ստացման դեպքում
Արտակ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է շինարարության լիցենզիա։ Ինչպե՞ս հաշվապահորեն արտացոլեմ վճարումը և ամորտիզացիան։
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ
Սոնա․
Հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և կառուցապատող է: Շինանարական կազմակերպության հետ ունի պայմանագիր, որպեսզի կատարի բոլոր շինարարական գործունեությունը։ Երբ կառուցապատողը վաճառի այդ շինությունը արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ 20%՝ համաձայն 150 հոդվածի 11 կետի։
Ծառայության կանխավճար
Արուս․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն, որը գործում է միկրոձեռնարկատիրության ոլորտում, ստացել է կանխավճար ծառայության դիմաց, որի նպատակ դաշտում գրվել է <<Ապրանքի դիմաց>>։ Արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել ՍՊԸ-ի համար։
Կազմակերպությունը տենդեր է շահել
Աստղիկ․
Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։
Ձեռքբերում անհատից
Միքայել.
Բարև ձեզ։
1) Ես Ա/Ձ ունեմ ընդհանուր հարկման դաշտում եմ, բայց շրջանառություն դեռ չունեմ։ Այսինքն՝ նոր շենք եմ կառուցում, որ բիզնես սկսեմ։ Հիմա անհատից շինանյութ գնելու դեպքում, եթե գնման ակտ եմ կազմում, նշելով անհատի տվյալները, արդյո՞ք նրա մոտ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ: Նշեմ, որ անհատը հարկային մարմնում գրանցված չէ, իր սեփական ապրանքն է վաճառում։
2) Եթե շինարարության ժամանակ վարպետ է աշխատել, ում վճարեմ եմ գումար, ո՞նց էդ վճարը փաստաթղթավորեմ, որ վարպետի մոտ հարկային պարտավորություն չառաջանա։ Վարպետը անհատ է, գրանցված չէ հարկայինում ոչ մի ձևով։
Նշեմ, որ փաստաթղթավորումը պետք է նախարարությանը ներկայացնելու համար, որպեսզի կատարված ծախսերի հիմնավորում արվի։
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:
Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար
Արուսիկ.
Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։
Հնարավո՞ր է արդյոք կազմել երկկողմանի գնման ակտ
Ռուբ.
Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ։ Որոշակի ապրանքների գործունեության կազմակերպման համար իրեր են գնվել ֆիզիկական անձից։ Կարո՞ղ եմ կազմել երկկողմանի գնման ակտ։ Եթե այո, ապա ֆիզ. անձին տրված այդ եկամուտի համար միայն պետք է տարվա վերջում ուղարկե՞մ։ Շնորհակալություն:
Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար տուրքն ունի ժամկետային սահմանափակում
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը վճարման հատուկ ժամկետ ունի:
Ընթացիկ նորոգումներով զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Դիանա.
Բարև Ձեզ: Կասեք՝ Ա/Ձ-ն, որը զբաղվում է շինարարությամբ՝ ընթացիկ նորոգում, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։
Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ
Հասմիկ Մարտիրոսյան.
Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով:
Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում
Nona.
Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող
Nona.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:
Շինարարական լիցենզիա ստանալու համար
Հռիփսիմե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ
Արմեն․
Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Շինարարական տենդերի մասնակցելու համար
Մկո.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ է պետք շինարարական տենդերներին մասնակցելու համար:
Անձը ցանկանում է զբաղվել շինարարությամբ
Սարգիս.
Բարև ձեզ: Երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում որպես շինարարական խմբի ղեկավար: Այժմ ցանկանում եմ իմ խմբով աշխատել Հայաստանում: Ի՞նչ է անհրաժեշտ գրանցման և հետագա գործունեություն ծավալելու համար: Եթե հնարավոր է, գրեք մանրամասն:
Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում
Արմեն.
Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Շինարարական ոլորտի հետ կապված հարցեր
Երվանդ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ո՞վ կարող է ինձ օգնել շինարարության բնագավառի իրավական և փաստաթղթային հարցերով, բայց զանգի միջոցով, կամ դասընթացներ այդ ոլորտին վերաբերվող կա՞ ինչ-որ տեղ։
Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ
Նաիրա.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:
Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում
Հայկ.
Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։
Շնորհակալություն։
ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ
Դիանա․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։
Անձինք ցանկանում են շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել
Արմեն.
Բարև ձեզ: Ես և ընկերս ցանկանում ենք շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել օրինական դաշտում: Որ խնդրեմ, կասե՞ք՝ ինչ պետք է անենք, քայլերի հաջորդականությունը:
Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել
Արշակ.
Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար:
Շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվում գործունեությունը
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով աշխատող ընկերությունը կատարել է ֆուտբոլի խաղադաշտի հիմք դրենաժային համակարգի իրականացման աշխատանքներ՝ ավազի, խճի բերում, հարթեցում, տոփանում։ Տվյալ օբյեկտը չի համարվում շինարարություն, լիցենզիա և շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Տվյալ գործունեությունը արդյո՞ք համարվում է արտադրություն և հարկվում է 3,5% դրույքաչափով, թե՞ հարկվում է 5% որպես այլ գործունեություն։
Նախապես շնորհակալություն:
ԱՁ զբաղվելու է շինարարությամբ
Հայկ.
Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։
Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ
Արա.
Բարև ձեզ, ես Արան եմ: Խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ եմ ԱՁ-ով մասնակցել պետական շինարարական մրցույթներում (դպրոց, բուժկետ, և այլ մանր օբեկտների):
Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով
Սոնա Խ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:
Եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն
Վահագն.
Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, ստացել է լիցենզիա, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին, մրցույթներին և ծավալի շինարարական գործունեություն, լիցենզավորված անձինք ունեն շինարարական բարձրագույն կրթություն 15-30 տարվա աշխատանքային տարեգրություն, ինչպե՞ս պետք է նոր բացված ՍՊԸ–ն մասնակցի մրցույթների, եթէ չունի նախկինում կատարված շինարարական աշխատանքներ, որը չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Արդյո՞ք եթե մասնակցեմ ու հաղթեմ, իմ ՍՊԸ–ն կճանաչեն հաղթող, թե ոչ, նախապես շնորհակալություն:
Քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն
Satenik.
Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին և ծավալի շինարարական գործունեություն, ի՞նչ է անհրաժեշտ անել սկզբից և նաև հետագա հաշվառումը ինչպե՞ս պետք կազմակերպվի, նախապես շնորհակալություն:
