26/10/2026

ՊՈԱԿ

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Պետական կազմակերպությունները 01.01.2012թ-ից գործատուի սոց. վճար տալու՞ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Ինեսսա.

Խնդրում եմ օգնեք ինձ ավտոմեքենաների մաշվածությունը հաշվարկելու հարցում: Մեր ՊՈԱԿ-ը ունի 3 մեքենա` Գազել – 2002թ.ձեռք բերված, Վազ 21214 – 2003թ.-ց և Տոյոտա – 2011թ.նոյեմբերին ձեռք բերված: Ինչպե՞ս հաշվարկել 2002թ.-ց անցած տարիների մաշվածությունը, քանի որ այն երբեք չի հաշվարկվել: Արդյո՞ք ՊՈԱԿ-ներում հաշվարկվում է մաշվածություն: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Եթե ՊՈԱԿ-ը 2011թ ունեցել է ծառայութան մատուցում և ստացել 200000 դրամ, և այդ գումարը անմիջապես ծախսվել է որպես գործուղման ծախս, արդյո՞ք այդ 200000 դրամը պիտի ցույց տրվի շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Լիլիթ Բալայան.

Հարցս հետևյալն է.
պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը և մարտկոցը մաշված են և ենթակա են դրանք նորով փոխարինելու: Կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա նշված հարցը օրենսդրորեն ճիշտ կազմակերպելու համար:

Կարինե.

Խնդրում եմ պատասխանել` բյուջետային հիմնարկների գործուղման ծախսերը` օրապահիկի և գիշերավճարի, Հանրապետության ներսում և Հանրապետությունից դուրս ինչպե՞ս է հաշվարկվում:

Գուրգեն.

Հարգելի մասնագետներ,
կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում:

Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին:

Շնորհակալություն:

Գոհար.

Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:

Տաթևիկ.

Բարև ձեզ, ես աշխատում եմ պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կարո՞ղ եք ինձ ասել, իրավունք ունի ՊՈԱԿ-ը ունենալ ներկայացուցչական ծախսեր, օրենքի ո՞ր հոդվածներով է կարգավորվում ՊՈԱԿ-ան ծախսերը:

Արմինե.

Հարգելի կոլեգաներ, ես աշխատում եմ մարզադպրոց ՊՈԱԿ-ում: Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ աշխատանքի մարզիչին և նոյեմբերի 1-ին ազատել: Խնդրում եմ ասեք, ես վերջնահաշվարկ պե՞տք է տամ, թե չէ: Եթե տամ, ապա ինչպե՞ս հաշվեմ ու ի՞նչ ետպահում պետք է անեմ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Արմինե.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:

Gayane.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ: