Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում

Գուրգեն.

Հարգելի մասնագետներ,
կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում:

Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին:

Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Նարեկ
Նարեկ
15 տարի առաջ

Դու հարկայինին մենակ տենց թեմա տուր, կոլեգա ջան… 😉

Արսեն
Արսեն
15 տարի առաջ

Ոչ մի խնդիր չկա, շահութահարկի տեսանկյունով ծախս է համարվում, իսկ եթե ԱԱՀ-ով հաշիվ գրեր Ձեր մատակարարը, և դուք հաշվանցեիք, ապա ԱԱՀ-ի գծով խնդիրներ կունենայիք: