Tag: վտանգավոր

Հավելավճար ՔԻՊ դեպքում

Անուշ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. քաղիրավական պայմանագրով աշխատողին տրամադրվու՞մ է հավելավճար 30 որպես վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատող։ Շնորհակալություն։

Լրացուցիչ արձակուրդ

Սրբուհի․

Բարև ձեզ, կասե՞ք՝ թիթեղների արտադրամասի հաստոցի աշխատակիցը համարվու՞մ է լրացուցիչ արձակուրդ ունեցող անձ:

Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար

Լիլիթ․

Բարև ձեզ: Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է։ Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։

Համարվու՞մ է արդյոք աշխատանքը վտանգավոր կամ վնասակար

Վարդան.

Բաց հանքերում աշխատող ինքնաթափերի վարորդների աշխատանքը համարվու՞մ է վտանգավոր կամ վնասակար աշխատանք:

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Նաիրա.

Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:

Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235

Վահագ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց:
Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը:

Մեջբերեմ 1698-ն որոշումից` “ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը”:

Նախապես շնորհակալություն:

Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում

Մարիամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է տոնական օրվա աշխատավարձի հաշվարկին: Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում և ստանում է հավելում վնասակար աշխատանքի համար, արդյո՞ք տոնական օրվա համար իրեն կրկնակի վարձատրելու ժամանակ վնասակարության գումարը ներառվում է, թե՞ հաշվի է առնվում միայն իր ամսական դրույքը: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատողների համար հավելավճար չի հաշվարկվել

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ.

1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ
2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում
3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ

Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:

Աշխատակիցը դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է

Թեհմինե.

Ընկերության աշխատակիցը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է և պետք է ստանա կարգ: Աշխ. օրենսգրքով նշված է, որ պատահարից 4 ամիս անց նա պետք ազատվի աշխատանքից և ստանա թոշակ: Ընկերությունը ի՞նչ կարգով պետք է նրան ազատի աշխատանքից, մինչև՞ թոշակի անցնելը, թե՞ թոշակի դիմելուց առաջ: Եթե տեղյակ եք, խնդրում եմ պարզաբանել:

Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ տալ պարզաբանում հետևյալ հարցում. ՍՊԸ-ի աշխատողը ընդունվել է աշխատանքի 2004թ-ի հուլիսի 1-ից և քանի որ աշխատել է վնասակար պայմաններով, օրենքով հասանելիք արձակուրդային օրերը եղել են 48 օրացուցային օր, որը ներկայումս գործող օրենքով 35 օր է: Աշխատողը 2004-ից մինչև 2012-ի մարտ ամիսը չի օգտագործել իր հասանելիք արձակուրդներից 136 աշխատանքային օր: Չօգտագործված արձակուրդների տեղափոխման համար չի եղել որևէ հրաման: 2012թ-ի ապրիլի 10-ից աշխատանքից ազատվելու դեպքում խնդրում եմ ասել, թե քանի օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու, և հնարավորինս ըստ ՀՀ ԱՕ-ի կետերի հիմնավորեք: Արդյո՞ք տեղափոխման հրամանների բացակայությունը կարող է փոխել վերջնահաշվարկի օրերի քանակը: Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատանքը վնասակար է

Մարի.

Բարև բոլորին: Հարգելնիերս, խնդրում եմ պատասխանեք հետևլալ հարցիս: Եթե աշխատանքը վնասակար է, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը տվյալ դեպքում: Չօգտագործված արձակուրդային օրերի քանակը ինչպե՞ս է որոշվում:

Արյո՞ք աշխատանքը համարվում է վտանգավոր

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ պատասխանել, արդյո՞ք բենզալիցքավորման կայանի աշխատանքը համարվում է վտանգավոր կամ խիստ վտանգավոր, եթե այո, ապա որտե՞ղ կարելի է դա նայել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար

Աստղիկ.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Աշխատողն ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով որպես զոդող: Նա աշխատելու է մեր ընկերությունում ընդամենը 2 ժամ: Խնդրում եմ պատասխանեք: Նրա աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար: Կանխավ շնորհակալություն:

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Կարեն.

Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:

Նախապես շնորհակալություն: