22/10/2026

փոխհատուցում

Սերգեյ․

Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։

Լյուդմիլա.

Բարի երեկո։ Խնդրում եմ մեկնաբանեք. կազմակերպության աշխատակիցը առցանց վճարում է կատարել իր անձնական գումարներից կազմակերպության գովազդի համար։ Հիմա պետք է այդ գումարը փոխհատուցել։ Ինչպե՞ս կարող եմ դա անել, իրավունք ունե՞մ արդյոք կազմակերպության հաշվեհամարից փոխանցել աշխատակցի քարտին նպատակը գրելով՝ ֆեյսբուքի գովազդի փոխհատուցում։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):

Ռուբ.

Հարգելի հաշվապահներ, միկո ընկերության աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ, որը ներառյալ հարկերը կազմել է 198 200 դրամ, ֆիրման պահել է 5 000 դրամը և աշխատակցին վճարել 193 200 դրամ։ Վճարման ամսվա դրությամբ ընկերության ունեցած եկամտային հարկը կազմել է 10 000: Հարկային ներկայացված տեղեկանքում, պետությունից փոխհատուցման ենթակա գումարը լրացվել է 183,000, սակայն հարկայինից ուղղել են 188 000: Այսինքն՝ ես սխա՞լ եմ հասկացել, որ փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հարկերը պահած գումարից։

Անի․

Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպության բեռնատար մեքենան վթարի է ենթարկվել՝ լիզինգով վերցված, ապահովագրությունը փոխատուցել է և մեքենան վերանորոգվել է։ Էս դեպքում էլ՞ վերանորոգման գումարը պետք դիտարկել կապիտալ բնույթի ծախս ու ավելացնել հաշվեկշռային արժեքին։ Շնորհակալություն։

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։

Գևորգ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

Մայրության նպաստի փոխհատուցման համար ներկայացվող փաստաթղթեր

  • ՀՀ ՊԵԿ դիմում
  • բեռնել
  • Տեղեկանք գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին
  • բեռնել
  • ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության դիմում
  • բեռնել

    Անի.

    Հարգելի՛ հաշվապահներ, հարկային ներկայացվելիք գործատուին փոխհատուցման ենթական գումարների մասին տեղեկանքի ձև կարո՞ղ եք ուղարկել: Խոսքը հղիության և ծննդաբերության անաշխատունակության նպաստի փոխհատուցման գումարի մասին է: Շնորհակալ եմ:

    Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

    1️⃣եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում,
    2️⃣անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
    3️⃣հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,
    4️⃣հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք,
    5️⃣կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,
    6️⃣բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:

    Լևոն.

    ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։

    Մարիաննա.

    Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում:
    1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս:
    2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ:
    3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։
    Կանխավ շնորհակալ եմ։

    Արթուր.

    Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ապրանք տեղափոխելիս ապրանքը վնասվել է։ Հնարավո՞ր է արդյոք ապրանքը խոտանել և ծախս ճանաչել, թե՞ պետք է բեռնափոխադրող կազմակերպությունը փոխհատուցի:

    Նարեկ.

    Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
    մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

    Բարև Ձեզ:
    Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր:
    Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:

    Հայկ.

    Բարև Ձեզ:
    Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:

    Սերգեյ.

    Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։

    Լիաննա.

    Բարև Ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի ձևը:

    Nona.

    Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:

    Անի.

    Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և ուզում եմ այս տարի դիմել մագիստրոսական ծրագրի համար՝ բիզնեսի ոլորտում: Կարո՞ղ եք ինձ հուշել՝ արդյոք կկարողանամ օգտվել եկամտահարկի փոխհատուցման օրենքից: Եվ կարգն ինչպե՞ս է, արդյոք համապատասխանու՞մ եմ, ու՞ր պետք է դիմել, ինչպե՞ս պետք է ստանալ փոխհատուցումը:
    Կանխավ շնորհակալություն

    Արմեն.

    Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:

    Համլետ.

    Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես պետք է իրականացնեմ մեր գործընկեր կազմակերպությանը պատճառած վնասի փոխհատուցում: Արդյո՞ք ճիշտ է տալ հետևյալ ձևակերպումը՝ դտ 714 – կտ 5312, դտ 5312 – կտ 252: Շնորհակալություն: