ԱԱՀ վերադարձ

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այդպիսի կարգավորում չկա փչացման դեպքում, կա կորստի դեպքում Հոդված 73.Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
6. ԱԱՀ վճարողների կատարած ձեռքբերումների կորստի դեպքում այդ ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայնկորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարի ավելացում կամ պակասեցում:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե մթերքի մի մասը փչացել է ու ԱԱՀ վճարող եք, ապա փաստաթղթավորեք ըստ կարգի ու ծախսագրեք, լավ կլինի դրան մասնակցի նաև սննդի անվտանգության մարմնի ներկայացուցիչը ևս: