29/10/2026

փոխտնօրեն

Սիմոն․

Բարև ձեզ։ Եթե տնօրենը ամենամյա արձակուրդում է և գտնվում է հանրապետությունից դուրս, արդյո՞ք պարտադիր է ժամանակավոր պաշտոնակատար տնօրենը հարկային հաշիվների ստորագրման համար ունենա էլեկտրոնային ստորագրություն:

Էլեն․

Ողջույն, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր, ով նաև կազմակերպության տնօրենն է, և ցանկանում է գնալ արձակուդ, կարո՞ղ է արդյոք որպես իրեն փոխարինող նշանակել իր հաշվապահին, և եթե ոչ, ապա ո՞վ պետք է փոխարինի նրան արձակուրդի ժամանակահատվածում։

Արմեն․

Բարև Ձեզ, մի հարց ունեմ՝ կապված արձակուրդի հետ։ Տնօրենը մեկնում է արձակուրդ, օրինակ, օգոստոսի 1-30-ը։ Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի ամսի 1-20-ը պարտականությունները դնել մի փոխտնօրենի վրա, իսկ 20-30-ը՝ մյուս փոխտնօրենի վրա։

Սոնա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև միակ հիմնադիր տնօրենը, մահացել է։ Խնդրում եմ ուղարկել նրան աշխատանքից ազատելու հրամանի ձև և հուշել, թե ով պետք է այդ դեպքում ստորագրի այդ հրամանի տակ։ Փոխտնօրեն չունենք, ունենք հաշվապահ և փաստաթղթաշրջանառությանբ զբաղվող աշխատակից։ Կանխավ շնորհակալություն։

Շուշանիկ․

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք շրջ. հարկով հարկվող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև ՍՊԸ-ի հիմնադիրը, տարվա ընթացքում ազատ մնացորդային գումար կանխիկացնել և ի՞նչ չափով։

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարցս սա է. Ա/Ձ ձեռնարկատիրոջը գրանցել եմ ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն` 4 ժամով, մտածելով, որ 8 ժամով չեմ կարող գրանցել։ Հիմա Ա/Ձ փոխտնօրենը ռեգիստրով նշանակվելու է տնօրեն։ Ես կարո՞ղ եմ էլի թողնել 4 ժամ, թե՞ պետք է լինի 8 ժամ և դա չի հակասում աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Աշխատավարձը ուզում եմ թողնել նույնը։

Արտյոմ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է: Տնօրենի ԺՊ է նշանակվել 0,5 դրույք ունեցող փոխտնօրենը:

Մագա.

Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր:
Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:

Զվարթ․

Տնօրենի անաշխատունակության ընթացքում պաշտոնակատարն իրավունք ունի՞ ազատելու կամ ընդունելու նոր աշխատակից: Շնորհակալություն:

Գրետա.

Բարև ձեզ, նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ կան, իսկ ինձ անհրաժեշտ է նրա միջոցով կնքել գործարք: Ինչպե՞ս կարող եմ ես այդ գործարքը կնքել: Ես տնօրենն եմ, կարո՞ղ է փոխտնօրենը իր ID-ով դա իրականացնել: